Հայերեն


Նախկին վարչապետը պատրաստվում է գլխավորել ընդդիմադիր դաշինքը

Քաղաքականություն

«Հրապարակ»-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի hետ

- Ո՞ւմ հետ եք միավորվելու, ինչպե՞ս եք գնալու ընտրությունների։

- Ես արդեն հայտարարել եմ, որ պատրաստվում եմ գլխավորել ընդդիմադիր դաշինքը։ Ես ինձ տեսնում եմ առաջատարի դերում։ Ես խոսել եմ մի քանի ուժերի հետ։ Նրանք, ովքեր ուզում են, ես կոչ եմ անում, կարող են միանալ։ Նպատակն է 17 թվականի ապրիլին ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության։

- Բայց շատերն ասում են, որ իշխանափոխությունը ֆանտաստիկայի ժանրից է։

- Բայց փորձը ցույց է տալիս, որ միայն այդ ժամանակ կարող են քաղաքական կրքերը եռալ, որ հենց այնպես, օդից գալ իշխանության՝ չի ստացվելու։ Առիթը մեզ տալու են առաջիկա ընտրությունները, որպեսզի հասնենք համապարփակ փոփոխության։ Դրանք ոչ միայն կփոխեն իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը, այլեւ բուն իշխանության մեջ կլինեն էական փոփոխություններ եւ վերադասավորումներ։ Այս տեսակետից ես հայտ եմ ներկայացնում։ Ինձ համարում եմ վարչապետի թեկնածուներից մեկը։ Այսօր հանրապետականները համարում են, որ ներկայացված են ուժեղ վարչապետով, մենք էլ ձեռնոց ենք նետում նրան։

- Մոտավորապես ո՞ր ուժերի մեջ եք տեսնում Ձեր դաշնակիցներին։

- Այս պահի դրությամբ ես կոնտակտ ունեմ 5 ուժերի հետ։ Ոմանց հետ ամեն ինչ պարզ է, ոմանց հետ դեռեւս անորոշ է։ Որովհետեւ ես չեմ կարող վերլուծել մանրամասն, ամեն մարդ ունի իր ճաշակն ու պատկերացումներն առաջիկա ընտրություններում իր դերի մասին, այնուամենայնիվ հուսով եմ, որ երեք կուսակցությամբ հանդես կգանք։

- Շատ է խոսվում Բագրատյանի եւ Քոքոբելյանի միավորվելու մասին։ Այս հարցը լուծվա՞ծ է։

- Այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Բայց պարոն Քոքոբելյանի եւ նրա կուսակցության անդամների հետ աշխատում ենք եւ մենք դա երբեք չենք թաքցրել։

- Ընդդիմադիր դաշտը պառակտված է։ Գյումրու եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները դա ցույց տվեցին։ Այդ ընտրությունների վերաբերյալ Ձեր եզրակացությունը կուզեի լսել։

- Գյումրիում եւ Վանաձորում ընդդիմությունը հասավ որոշակի հաջողության, բայց ես տեսնում եմ ընդդիմության մեջ տեղայնության էլեմենտներ։ Երբ որ նայում ենք այն ուժերին, որոնք հաջողության են հասել Գյումրիում եւ Վանաձորում, այլ ռեգիոններում նրանց դիրքերը շատ թույլ են։ Դժբախտաբար նկատում եմ, որ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մեջ, չնայած իշխանությունը ֆորմալ հանդես է գալիս մեկ կամ երկու-երեք կուսակցությամբ, այդ տեղայնության աստիճանը բարձր է, եւ հենց դրա տակ էլ կարվել է Ընտրական օրենսգիրք կոչված վերմակը։

- Հայաստանի տնտեսության հետ փորձարկումներ են անում՝ վեց ամսվա ծրագիր են նախատեսում։ Կառավարության քայլերի վերաբերյալ Ձեր գնահատականը։

- Հարցը կոնկրետ տվեք։ Ո՞ր քայլերի։

- Օրինակ, ՊՈԱԿ-ների եւ մյուս կառույցների կրճատումներ։

- Դա լավ է։

- Բյուջեին կո՞ղմ եք։

- Որոշ հարցեր փորձել են լուծել, թեթեւ շարժ ապահովել, այնուամենայնիվ, մենք դա ծայրահեղ անբավարար ենք համարում։ Մինչեւ կողմ կամ դեմ լինելը, սպասում ենք, թե ինչ պատասխան կտան մեր 55 առաջարկներին։ Ըստ այդմ կգնահատենք։

- Օրինակ, 2017 թվականի համար 3,2 տոկոս տնտեսական աճ են ծրագրել։

- Դա անբավարար ենք համարում մենք։ Հաջորդը։

- Մի կողմից ասում են, որ 2017 թվականը բիզնեսին սատարելու տարի է լինելու, լրացուցիչ հարկային բեռ չեն դնելու տնտեսվարողի վրա, բայց Հարկային օրենսգրքով այդ բեռն ավելանում է, ու բոլորը դժգոհ են օրենսգրքից։

- Հարկային օրենսգրքին մենք էլ ենք դեմ եղել, այն եղել է այս կառավարության օրոք։ Հաջորդը։

- Մաքսազերծման հարցում առաջընթաց կա՞։

- Մեզ հայտնի է, որ բանան կամ շաքարավազ արդեն բերում է ոչ թե մեկ հոգի, այլ տարբեր ներմուծողներ։ Դա մենք ողջունում ենք։ Հաջորդը։

- Օտարերկրյա ներդրումները պակասում են, կառավարության քայլերը դա հաղթահարելու ուղղությամբ իրատեսակա՞ն են։

- Իրենք ուզում են ստեղծել սուվերեն հիմնադրամ, այդ գաղափարը կար ծրագրում, մենք դա ողջունում ենք։ Հաջորդը։

- 1000 դրամների մասին օրենսդրական փաթեթի քվեարկությանը Դուք դեմ խոսեցիք եւ չմասնակցեցիք, ինչո՞ւ։

- 1000 դրամների նախագծին ես ամբողջությամբ դեմ էի, բայց չէի կարող դեմ քվեարկել, որովհետեւ, ի վերջո, դա կոչված է լուծելու զոհված եւ վիրավորված զինծառայողների հարցը, պարզապես այդ ձեւով հարցի լուծմանը ես կողմ քվեարկել չէի կարող։ Ինչքան գիտեմ, իշխանություններն իրենք ակնարկում են, որ պարտադիր մուծումների մասին դրույթը հնարավոր է վերանայվի, քանի որ դա հիմնադրամ է, եւ մասնակցությունը կարող է դառնալ կամավոր։

- Բանակը Ձեր ղեկավարությամբ կառուցվեց, ի՞նչ եք կարծում, ավելի լավ չէ՞ր լինի այնտեղ բացասական երեւույթները, կոռուպցիան վերացնելու քայլեր անել, վստահություն ստեղծել, հետո նոր փող հավաքելու հետ կապված նախագծեր առաջ քաշել։

- Համաձայն եմ Ձեզ հետ։

- Ղարաբաղի մասին եմ ուզում հարցնել։ Դուք հաճախ եք գնում Արցախ, ի՞նչ գործեր ունեք այնտեղ։

- Նախ ասեմ, որ ես Ղարաբաղ հաճախ չեմ գնում, ես Ղարաբաղ գնում եմ շատ հաճախ, հասկանալի՞ է։ Այդպես էլ գրեք։ ԼՂՀ իշխանությունների հորդորով ես մասնակցում եմ տնտեսության շինարարությանը եւ ուրախ եմ, որ Ղարաբաղում վիճակը լավ է, բյուջեի աճ գոյություն ունի։ Բացի դա, ես, եթե հրավիրում են, անպայման ելույթ եմ ունենում Ստեփանակերտի համալսարանում, դասախոսություններ եմ կարդում։ Մեծ ծրագիր գրեցինք տնտեսագետների խմբով, ես այդ գիտական խմբի ղեկավարն եմ եղել, եւ ծրագրի հետքերով գնում ենք, տեսնենք ինչ են անում։ Շուտով Ղարաբաղում կընդունեն ագրարային զարգացման ծրագիր, եւ մենք էապես աշխատում ենք նաեւ գյուղատնտեսության վրա՝ տնտեսական նոր սուբյեկտների զարգացման ուղղությամբ, մասնակցում եմ այդ ծրագրերի կատարման արդյունքների քննարկմանը։ Ես հանդես եմ գալիս որպես արտաքին էքսպերտ։ Բացի դա, ես հաճախ գնում եմ Ղարաբաղ, համարյա միշտ լինում եմ դիրքերում, ամեն ամիս մեկ, իսկ երբեմն՝ երկու անգամ երկու-երեք օրով մեկնում եմ Արցախ։ Ասեմ, որ երբ Հայաստանի կառավարությունն էի ղեկավարում, այն ժամանակ էլ շաբաթ-կիրակի օրերին գնում-գալիս էի։ Մարդիկ տեսնում էին, որ վարչապետը գալիս է, եւ Հայաստանի պաշտոնյաների յուրաքանչյուր նման այց նրանց ոգեւորում էր։

- Փաստորեն, քաղաքական ծրագրերով չեք գնում։

- Ոչ, նման թեմա չկա։

- Դուք զգո՞ւմ եք ԼՂՀ ժողովրդի արձագանքը։

- Այնտեղ ինձ լավ ճանաչում են, խնդիրը նրանց արձագանքը չէ։ Նույնիսկ եթե դուք ոչինչ չեք անում, մարդիկ տեսնում են ձեզ, կառավարության անդամների հետ շփվում են, հարցեր են տալիս։

- Օրինակ, ի՞նչ հարցեր են տալիս Ձեզ ԼՂՀ-ում։

- Օրինակ՝ գնանք խոշոր տնտեսությունների ձեւավորմա՞նը, թե՞ մանր տնտեսությունների խրախուսմանը, թե՞ կոոպերացիայի ճանապարհով եւ այլն։ Օրինակ՝ Ղարաբաղում մեկ շնչին ընկնում է 6 անգամ ավելի հող, քան Հայաստանում։ Հարց՝ Ղարաբաղի գյուղատնտեսության կազմակերպումը կարո՞ղ է նման լինել Հայաստանի մոդելին։ Նման հարցերը շատ կարեւոր են, ու երբեմն դժվար է կողմնորոշվել։ Չէ՞ որ քո տված յուրաքանչյուր խորհուրդ, կառավարության կողմից ընդունված ամեն մի որոշում կարող է փոխել իրականությունը ճիշտ կամ սխալ ուղղությամբ։

- Ձեր նախընտրական ծրագիրը ո՞րն է լինելու։

- Իմ ծրագիրն է՝ մրցունակ Հայաստան։ Հիմա ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում շրջադարձային փուլ է։ 90-ականների ռեֆորմներն արվել են, կառուցվածքային ռեֆորմներն արվել են, իսկ ինստիտուցիոնալ ռեֆորմները չեն կայացել ու դժվարությամբ են կայանում։ Հիմա նոր լիցք է պետք՝ հասկանալու համար, թե ինչպես ստեղծել մի պետություն, որը մրցունակ է լինելու։ Պետությունը մրցունակ չէ, եւ այստեղ միայն իմ խնդիրը չէ։ Ես հիմա բոլորին կոչ կանեի, եթե պրակտիկ ասելու բան ունեն, բացի քաղաքական ճառերից, թող գան ու ասեն։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված