Ստեփանակերտում կրկին ռմբակոծություններ են
ՀասարակությունՄեր տեղեկություններով, Ստեփանակերտում առավոտյան կրկին ռմբակոծությունները սկսվել են, տրվել է օդային տագնապ: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը հավելեց, որ առնվազն բժշկական ծառայություններն ապահովելու, բնակչության անվտանգության մասով որևէ տարբերություն չեն տեսնում երեկվա ու այսօրվա միջև:
Նախարարը հայտնեց, որ Արցախծում երբեմն ստիպված են լինում տեղաշարժվել նույնիսկ օդային տագնապի ժամանակ, քանի որ բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտություն է լինում: