Հայերեն


Երկրում տիրում է «բացարձակ բռնապետություն». Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վալերի Պողոսյան

Քաղաքականություն

Aniarc-ը գրում է․

Վիկիլիքսի այս փաստաթուղթը 2008-ի մարտի 7-ին պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը Հայաստանի ՊԱԿ-ի նախկին առաջնորդ և Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ նախօրեին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով: Հանդիպումը խնդրել է Պողոսյանը: Նա Փեննինգթոնին տեղեկացրել է, որ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմը ճնշումներ են բանեցնում ՍԴ անդամների վրա, որպեսզի ՍԴ-ն հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշում չկայացնի: Առաջին անգամ հայերենով այս հեռագիրը ամբողջական հրապարակել է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ օրաթերթը 2011թ. սեպտեմբերի 3-ի համարում:

ՍԵՂՄԱԳԻՐ 1. Մարտի 6-ի ուշ երեկոյան Վալերի Պողոսյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ինը դատավորներից մեկը, գաղտնի կերպով կապ է հաստատել դեսպանատան հետ՝ իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտին 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը: Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաեւ իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից: Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» եւ ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետեւանքներ»: Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին եւ կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որեւէ հույս:

ԿԵՂԾՎԱԾ ՎՃԻՌ

Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի երեկոյան գաղտնի կերպով կապ է հաստատել դեսպանատան հետ՝ հանդիպում խնդրելով իր տանը: Պողոսյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է, որը դատարանի առաջին նշանակված անդամներից է դեռեւս 1996-ից: Դատարանն այժմ քննում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացված բողոքը, որը պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, եւ որ պետք է կայանան նոր ընտրություններ: Վիճելի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրորդն էր ձայների 21.5%-ով, մինչդեռ վարչապետ եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ 52.8%, որը բավարար էր ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար: Վիճելի արդյունքներն առաջ բերեցին 11-օրյա բողոքի ցույցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների կողմից, որը մարտի 1-2-ին ավարտվեց իրավապահ մարմինների հետ արյունալի բախումներով եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրությամբ:

3. Թույլ եւ մռայլ տեսք ունեցող Պողոսյանը ներողություն խնդրեց դեսպանատան պաշտոնյաներից կապ հաստատելու համար, սակայն նշեց, որ իր մտահոգություններով գնալու այլ տեղ չուներ: Նա բացատրեց, որ դեսպանատան հետ կապ է հաստատել, քանի որ գիտի, «թե ինչ (արժեքներ.- խմբ.) է դավանում Ամերիկան»: Նա հայտնեց, որ նախագահ Քոչարյանը որոշել է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 8-ին սպասվող ՍԴ որոշումը, որը պետք է մերժի Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքը: Պողոսյանը նշեց, որ մարտի 4-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել եւ պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, որը հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի (Արմեն Գեւորգյանի.-խմբ.) անունից: Սկզբում ցնցվելով զանգից, նա այնուհետեւ ծիծաղել է զանգահարողի վրա, ապա մերժել պահանջը: Այդ երեկոյան իր գրասենյակ կատարված մյուս զանգերը նա արհամարհել է:

4. Պողոսյանը հայտնեց, որ իր կոլեգաներից առնվազն երեքը մարտի 4-ի առավոտյան արձագանքել են նախագահականից հնչած նույնատիպ պահանջներին, սակայն ինքը դա ապացուցել չի կարող: Նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ստացել է վստահելի աղբյուրներից, որոնք նախագահական նստավայրում այդ օրը տեսել են ՍԴ այդ անդամներին: Նա նաեւ նշեց, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, որը նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ: Պողոսյանը, որը վերջին երեք օրերին դատարանի կողմից քննվող բողոքի հարցով նիստերին չի ներկայացել եւ արդյունքում չի կարող մասնակցել վերջնական որոշման կայացմանը, ասաց, որ բացակայությունների պատճառ է ներկայացրել իր հիվանդ լինելը, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ առողջ լինելու պարագայում չէր մասնակցի նիստերին:

5. Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը, սակայն, «անուշադրության է մատնվել» նրանց կողմից: Նա նաեւ հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, ովքեր հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը): Պողոսյանը նշեց, որ հարցի հետ կապված իր դիրքորոշումը եւ բացակայությունը նիստերից կարող են անձնական հետեւանքներ ունենալ իր համար հետագայում, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսիք կարող են դրանք լինել: Այնուամենայնիվ նա հավաստեց, որ ունի «հիմքեր վախենալու համար»: Նա նաեւ նշեց, որ եթե չլիներ իրենց վրա բանեցվող ճնշումը, ՍԴ անդամներից գրեթե բոլորը վճիռ կկայացնեին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:

ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ «ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

6. Պողոսյանը պնդեց, որ դատարանի կեղծված վճիռը կարող է «կատալիտիկ» դեր խաղալ գոյություն ունեցող լարվածությունը բորբոքելու եւ նոր բռնությունների հանգեցնելու հարցում: Նա ասաց, որ այժմ Հայաստանում առկա է «բացարձակ բռնապետություն», որտեղ անհնար է խնդիրները լուծել իրավական միջոցներով: Նա նաեւ ասաց, որ իշխող ռեժիմի պատճառով ստեղծված ներկայիս «բարոյական եւ հոգեբանական» մթնոլորտը, արտակարգ դրությունը եւ դրա սահմանած շատ խիստ սահմանափակումները Սահմանադրական դատարանին դրել են հսկայական ճնշման տակ, որը ստիպում է վերջինիս հետեւել իշխանությունների ցուցումներին:

7. Պողոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ իշխանությունները մտադրված են իրավիճակից դուրս գալ՝ գործի դնելով վախի տակտիկան եւ ռեպրեսիան: Որպես օրինակներ նա նշեց իշխանությունների կողմից մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը եւ դրան հետեւած արյունահեղությանը հովանավորումը, ցուցարարների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների ձերբակալությունները, ապօրինի դատավարությունները (ակնհայտորեն նկատի ուներ անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների դեպքը եւ Սահմանադրական դատարանում լսվող բողոքի բնույթը), նախագահի թշնամական հարձակումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, որը քննադատական զեկույց էր հրապարակել իշխանությունների կողմից իրավիճակին ցուցաբերած արձագանքման մասին: Պողոսյանը պնդեց, որ այս ամենը նպատակ ունի, այն է «վախ սերմանել» ռեժիմի իրական ընդդիմադիրների եւ ապագա հակառակորդների շրջանում: Նա ասաց, որ նախագահը չի հանդուրժում այլախոհություն եւ մարդկանց տարբերակում է «իր հետ կամ իր դեմ» լինելով:

8. Պողոսյանը ասաց, որ չնայած վախի այն մթնոլորտին, որ իշխանությունները փորձում են ստեղծել, հասկանալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հարյուր հազարավոր կողմնակիցների դուրս բերել փողոց արտակարգ դրության վերացումից հետո: Այս դեպքում նա չբացառեց այն սցենարը, որտեղ իշխանությունները կերկարացնեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց դիրքերը թուլանում են: Նա նաեւ նշեց, որ իշխանությունները բավականաչափ լկտի են, որպեսզի իրականացնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու իրենց սպառնալիքը՝ անկախ այն բանից, որ դրա համար չունեն իրավական հիմքեր: Սակայն «նրանք կարող են անել ինչ ուզում են», ավելացրեց Պողոսյանը:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՉՔԱԹՈՂ ՄԻ ԱՐԵՔ – ՎՏԱՆԳՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

9. Պողոսյանն ասաց, որ իրեն հանգստացրել էին պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունները, որոնք մատնանշում էին նախագահական ընտրություններում տեղ գտած խնդիրները եւ նաեւ ողջունեց նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնություններին հետեւած միջազգային հանրության բոլոր խիստ հայտարարությունները: Սակայն նա զգուշացրեց, որ «բոլոր այս հայտարարությունները կարող են ոչինչ չարժենալ», եթե դատարանի վճռից հետո միջազգային հանրությունը աչքաթող անի իշխանություններին: Նա լրջորեն ընդգծեց, որ դատարանի որոշման ճանաչումը որպես ընտրության վերաբերյալ վերջին խոսք կլեգիտիմացնի ռեժիմի կողմից իրականացված կեղծիքները: Իսկ ավելի վատ, ըստ Պողոսյանի, կլինի այն անդառնալի վնասը, որն այդ որոշման ճանաչման եւ ռեժիմին աջակցելու արդյունքում կհասցվի Հայաստանին: Նա պահը նկարագրեց որպես որոշիչ, որտեղ օդում կախված են ժողովրդավարության մարող հույսերը:

ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

10. Հանդիպման ընթացքում Պողոսյանը նշեց, որ 1990-ականներին տարբեր ժամանակահատվածներում ինքը Հայաստանում ղեկավարել է Ազգային անվտանգությունը եւ ոստիկանությունը: Դեսպանատան պաշտոնյաներն այնուհետեւ նրան հարցրել են բռնություններից հետո պտտվող չհայտարարված մահվան դեպքերի եւ այն մեղադրանքների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բերվել են բանակի ստորաբաժանումներ: Նա ասաց, որ տեղեկատվությունը, որն իրեն հասու է այն բանի շնորհիվ, թե ով է նախկինում եղել ինքը, հուշում է, որ ամբողջությամբ դրանք անհիմն չեն: Նա ասաց, որ տեղեկատվություն ունի այն մասին, որ մահացությունների թիվը իշխանությունների կողմից նվազեցվել է, եւ որ որոշ ընտանիքների ստիպել են ստորագրել կեղծ մահվան վկայականներ՝ նախքան նրանց թույլ տալը վերցնել իրենց հարազատների մարմինները: Նա ասաց, որ ոչինչ բացառված չէ՝ նկատի ունենալով ռեժիմի էությունը:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

11. Մենք ոչ մի կերպ չենք կարող հաստատել ՍԴ անդամ Պողոսյանի մեղադրանքները, սակայն ինքնին խոսուն է այն փաստը, որ Հայաստանի ամենաբարձր աստիճանի հանրային ծառայողներից մեկը մեզ հետ այս կերպ կապ հաստատեց: Պողոսյանը ՍԴ անդամ է նշանակվել Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ եւ չնայած, որ նա չէր թաքցնում իր քաղաքական հայացքները, հնարավոր է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ազդեցություն են ունեցել նրա տեսակետների վրա: Սա նշելով հանդերձ՝ նրա մտահոգությունները թվացել են անկեղծ, իսկ դեսպանատան պաշտոնյաները ստացել են այն տպավորությունը, որ նա գործում էր զուտ իր երկրի հանդեպ հայրենասիրությունից դրդված:

ՓԵՆՆԻՆԳԹՈՆ

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված