Հայերեն


Նախագահներն ու նրանց աշխատակազմի ղեկավարները. համեմատություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև

Քաղաքականություն

Armlur.am

ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրությունն ավարտվեց` աշխարհի առաջատար պետության առաջին դեմքի կարգավիճակը փոխանցելով գործարար Դոնալդ Թրամփին: Վերջինիս անհավանական ու անսպասելի թվացող հաղթանակը այլեւս կայացած փաստ է, որի հետ առաջնահերթորեն հաշտվեց Միացյալ Նահանգների քաղաքական էլիտան: Թրամփն արդեն իսկ սկսել է պաշտոնների բաժանման գործընթացը, ինչը զգալիորեն տարբերվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում հաստատված պրակտիկայից: Հարկ է նախ նկատել, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում Թրամփը հետաքրքրվել էր, թե քանի աշխատակից կարող է փոխել Սպիտակ տանը: Ըստ լրատվական տիրույթում տարածված տեղեկությունների` Թրամփն անակնկալի է եկել` իմանալով, որ Սպիտակ տանը նա կարող է փոխել բոլոր աշխատողներին եւ նշանակել իր համար ցանկալի անձանց: Անշուշտ, նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներին եւ նույնիսկ կառավարության առանցքային բոլոր դերակատարներին պաշտոններից հեռացնելը չի կարող լինել խելամիտ որոշում, քանզի գոյություն ունեն փորձառության ու աշխատանքային լարվածությանը հարմարվելու խնդիրներ: Այսպիսի հարցերը հատկապես Միացյալ Նահանգների պես երկրներում կարեւորագույնն են, քանզի նոր ընտրված նախագահը պարզապես չի կարող իր հետ բոլոր ոլորտների համար բերել նոր մարդկանց: Նա պարտավոր է նախ աշխատել արդեն իսկ այդ պաշտոններում կոփվածների հետ եւ համապատասխան գիտելիքի բազա կուտակելուց հետո միայն կադրային լրջագույն փոփոխություններ իրականացնել: Օրինակ` 2009թ. ստանձնելով ԱՄՆ նախագահի լիազորությունները` Բարաք Օբաման պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսին պահեց նույն պաշտոնում: Տպավորություն է, որ Գեյթսը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր, նախագահ Ջորջ Բուշի զինակիցը, սակայն մինչեւ 2011թ. աշխատեց նախարար հենց դեմոկրատական վարչակազմում: Այս փաստը խոսում է այն մասին, որ նույնիսկ պաշտպանության բնագավառի պես գերկարեւոր բնագավառում նախագահներն այս երկրում առաջնորդվում են ոչ թե իրենց քաղաքական հետաքրքրություններով, այլ առաջին հերթին պետական շահերով: Թրամփն արդեն հայտարարել է, որ իր աշխատակազմի ղեկավար է նշանակելու Ռեյնս Փրայբուսին` Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահին, իսկ գլխավոր խորհրդական` Սթիվ Բենոնին, որը հայտնի է որպես ամերիկյան քաղաքական էլիտայի սուր քննադատ: Հարկ է նկատել, որ Փրայբուսի ու Բենոնի նշանակումները լիովին համարժեք են միմյանց: Փրայբուսն ամերիկյան ընտրախավի դասական ներկայացուցիչներից է, իսկ Բենոնը` դրա հակառակորդը: Թրամփի առաջին որոշումը աշխատակազմի ղեկավարի ու գլխավոր խորհրդականների պաշտոնները հակառակ ճամբարների ներկայացուցիչներին բաշխելու հարցում իսկապես գովելի է: Որպես պրագմատիկ` նոր նախագահը կարծես թե ցույց է տալիս պետական կառավարման համակարգում հակակշիռների մեխանիզմի հանդեպ իր համակրանքը: Այդուամենայնիվ, միմյանցից տրամագծորեն հակառակ կարծիքներ ունեցողներին գրեթե հավասար դիրքերում նշանակելը հղի է նաեւ ապակայունացման վտանգով, սակայն ամերիկյան պետական համակարգը, կարծում ենք, այնքան կայացած է, որ հակադրությունը մրցակցությունից թշնամության չի հանգեցնի: Հետաքրքիր է, որ դեռեւս պաշտոնապես ստանձնած չլինելով պաշտոնները` Փրայբուսն ու Բենոնը արդեն իսկ միմյանց դեմ են աշխատում` նպատակ ունենալով Թրամփին համոզել իրենց համար ցանկալի մարդուն ԱՄՆ պետքարտուղար նշանակելու հարցում: Ներկայումս այս պաշտոնում ակտիվորեն քննարկվում են Բուշ կրտսերի օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան աշխատած Ջոն Բոլթոնի եւ Նյու Յորքի նախկին նահանգապետ Ռուդի Ջուլիանիի թեկնածությունները: Չի բացառվում նաեւ Ջարեդ Քուշների թեկնածությունը` ամերիկյան հայտնի երիտասարդ գործարարի, որը նաեւ Թրամփի փեսան է: Ի դեպ, եթե Թրամփը նախընտրի իր փեսային` ի հեճուկս Փրայբուսի ու Բոլթոնի վերոնշյալ ֆավորիտների, ապա դա լավ առիթ կարող է դառնալ, որպեսզի Հայաստանում էլ Սերժ Սարգսյանը իր դեսպան փեսային նշանակի ԱԳ նախարար: Անկասկած, այդ նշանակումը Շարմազանովը համարելու է հայ-ամերիկյան համագործակցության փայլուն վկայությունն ու պահպանողականության համաշխարհային հաղթանակը: Հայաստանում, ի տարբերություն ԱՄՆ-ի, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի նշանակությունը նույնական չէ: ԱՄՆ-ում, հաշվի առնելով վարչապետի պաշտոնի բացակայությունը, աշխատակազմի ղեկավարը գերկարեւոր դերակատարություն ունի: Այդ երկրում հենց նա է հանդիսանում ապարատի ու նախագահի կապավորը: Հայաստանում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավարը Շահեն Կարամանուկյանն էր, ակադեմիական պատրաստվածությամբ գործիչ, որի քաղաքական ազդեցությունը ՀՀ ՊՆախարար Վազգեն Սարգսյանի ու ՆԳնախարար Վանո Սիրադեղյանի դիրքերի հետ անհամեմատելի էր: Ռոբերտ Քոչարյանի օրոք աշխատակազմի ղեկավարներից հատկապես զգալի էր Արմեն Գեւորգյանի դերակատարությունը: Վերջինս, ըստ ամերիկյան «վիկիլիքսյան» հրապարկումների, իշխանության «գորշ կարդինալն» էր, որը համակարգում էր Քոչարյանի ու իշխանական բուրգի հարաբերությունները: Իսկ ահա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարներից թերեւս ամենաընդգծվողը ներկայիս ՊՆ Վիգեն Սարգսյանն էր: Բայց եւ այնպես, եթե Տեր-Պետրոսյանի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավարի ինստիտուտը դեռ նոր էր կայանում, իսկ Քոչարյանի իշխանության ավարտին Ա. Գեւորգյանը խոշորագույն կուլիսային ազդեցություն ուներ, ապա Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում այդ պաշտոնի նշանակությունը համեմատաբար թույլ էր: Իշխանավարության սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնը օգտագործում էր իր առանձին թիմակիցների քաղաքական ախորժակը բավարարելու համար, ինչպես Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի դեպքում: Այսօր կարծես Սերժ Սարգսյանը նախագահական ապարատը օգտագործում է Քոչարյանի «կադրերին» մեկտեղելու նպատակով` հաշվի առնելով Արմեն Գեւորգյանին ու Ալեքսան Հարությունյանին համապատասխանաբար նախագահի աշխատակազմի ղեկավար եւ տեղակալ նշանակելու որոշումները: Մինչդեռ Սարգսյանի անմիջական հավատարիմները աստիճանաբար տեղավորվում են կառավարությունում, որտեղ հաջորդ տարի հավանաբար կտեղափոխվի նաեւ Սերժ Սարգսյանը:

Ն. Հովսեփյան

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված