Թուրքիան կրկին հայտարարել է, որ պատրաստ է բոլոր հարցերում աջակցել Ադրբեջանին
ԱշխարհԱնկարան հայտարարել է, որ բոլոր ոլորտներում պատրաստ է աջակցել Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս պահին գտնվում է Բաքվում։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Չավուշօղլուն ասել է, որ ինչպես իրենց նախագահ Էրդողանն, այնպես էլ իրենք պատրաստ են ամեն հարցով աջակցել Ադրբեջանին։