Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ուլիխանյանին պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Ուլիխանյանի պատգամավորական լիազորությունները միայն այսօր էին դադարեցվել: