Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են գնդակահարել
ԱշխարհՄոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։
Քննչական վարչության անդամ Յուլյա Իվանովան հայտնել է, որ տղամարդուն սպանել են ինքնաձիգից։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Յասնևո» մետրոյի հարևանությամբ։ Քննիչները հայտնել են, որ տղամարդու մարմնից ոչ հեռու հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Սպանություն» և «Զենքի անօրինական ձեռքբերում» հոդվածներով։
Մոսկվայի իրավապահ մարմիններում RIA Novosti-ի աղբյուրը պատմել է, որ սպանվածը, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացի է։ Մարմնի մոտ գտնվող մեքենայի վրա հայտնաբերվել են փամփուշտի հետքեր։
Մահացածի ինքնությունը ճշտվում է։