Թշնամին երկրորդ անգամ հարվածեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն. Տուժածների թվում ռուսաստանցի լրագրողներ կան
ՀասարակությունԱյս պահին նորից թիրախավորել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Նորից թիրախավորել են Ղազանչեցոցը: Սա ուղղակի նրանց ոճի մեջ է մտնում, որովհետև սա ցեղասպան քաղաքականություն է և մշակութային ցեղասպանություն է, որովհետև թիրախավորել եկեղեցին, ոչ այլ ինչ է, քան հայոց արժեհամակարգը թիրախավորել»,- նշեց նա։