ՀԱՊԿ կանոնադրությունը չի բացառում ԼՂ հակամարտությանը միջամտելու տարբերակը
ԱշխարհՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղում շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու տարբերակը:
Նրա խոսքով՝ դա հնարավոր է Հայաստանի ինքնիշխանության համար իրական սպառնալիքի առկայության դեպքում։ Բացի այդ, Զասը հավելել է, որ միջամտության պատճառը կարող է լինել ուղղակի ռազմական հարձակումը երկրի վրա:
Միաժամանակ նա նշել է, որ կազմակերպության դիրքորոշումը «հավասարակշռված» է, որպեսզի «չվնասի բանակցային գործընթացին»: Գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ մյուս պետությունները նույնպես պետք է նման դիրքորոշում որդեգրեն։