Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել, թե գալիք տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: Նա հետաքրքրվեց, թե հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, քանի նոր ուղղություններ են ցանկանում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից:
Ս. Ավետիսյանը պատասխանեց, որ թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել՝ քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:
Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»: