Հայերեն


Երկիրը չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում

Քաղաքականություն

Ըստ էության, հայ ազգային֊ազատագրական պայքարը ավարտվել էր անցած դարասկզբին՝ առաջին հանրապետության հիմնադրումով։ Հիմնվեց այն տարածքներում, որտեղ հայեր էին բնակվում։ Եւ մնաց այն սահմաններում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում։

Ազգային֊ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով։ Ոչ թե այն սահմաններում, որում երազում են, այլ այն սահմաններում, որը ճանաչվում է միջազգայնորեն։ Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում, երբ ազատագրված պետությունը վերաճում է տերության, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ը՝ Անգլիայից անկախանալուց, եւ Ռուսաստանը՝ թաթար֊մոնղոլական լուծը թոթափելուց հետո։ Բայց տարածքներ նվաճելով դեռ չի լուծվում հարցը, դրա համար անհրաժեշտ է նաեւ, որ այդ տերությունները վերաճեն աշխարհում կարգ սահմանող գերտերության։ Հիմա պիտի նայել քարտեզին ու մտածել՝ տարածաշրջանում ո՞ր պետությունը գերտերություն դառնալու հեռանկար ունի․ Հայաստա՞նը, Թուրքիա՞ն, թե՞ Պարսկաստանը։ Ինչպես տեսնում եք, Վրաստանն ու Ադրբեջանը չենք էլ դիտարկում, չնայած ծովերի վրա ելք ունեն, ի տարբերություն Հայաստանի։

Քարտեզի տեսքը մատուցում եմ չարախնդալու համար։ Բայց ոչ թե չարությունից, այլ հուսահատությունից, որովհետեւ ոչ մի հնար չկա ոտքով մտածող հայ քաջասրունք միտքը մոտեցնելու ոչ թե սթափությանը, այլ գոնե սթափության հեռավոր մատույցներին եւ հիշեցնելու, որ դա, ախր, արդեն եղել է։ Եղել վերջացել է։ Որ մեր հողերի ու մեր արյան գինը արդեն տվել են 1918 թվականին, վավերացրել 1920-ին եւ վերահաստատել 1990-ին։ Իհարկե, քիչ է։ Բայց գինը մի այնպիսի բան է, որ չի որոշվում միակողմանի։ Եւ որքան էլ մեր ազգային արժանապատվության համար վիրավորական լինի, պիտի փաստել, որ անցած դարասկզբին ձեռք բերած պետականությունը ոչ թե արդյունք էր մտածված իրագործվող ազատագրական պայքարի, այլ ավելի շուտ, հատուցումն էր ձախողված ապստամբության հետեւանք Եղեռնի, ինչը բխեց նաեւ պատերազմող կողմերի շահերից։ Եւ համաշխարհային հանրությունը, այդ թվում եւ Թուրքիան, վճարեցին մեր արյան գինը՝ ճանաչելով Հայաստանի անկախության իրավունքը իր պատմական հայրենիքի մի մասում։ Ո՞րն է պահանջատիրության գաղափարախոսության ողջ սնանկությունը։ Այն, հակառակ պատմական օրինաչափության, հակառակ ազատագրական պայքարի տրամաբանության, փորձում է իր գոյությունը քարշ տալ ազատագրական պայքարի ավարտից հետո՝ պարազիտանալով անկախ պետության մարմնի վրա։ Իսկ ազգային֊ազատագրական պայքարի տրամաբանությունն այն է, որ այն շարունակական չի լինում։ Այն, ինչ երազում են տգետները, ոչ թե ազատագրական պայքարի շարունակությունն է, այլ նվաճողական պատերազմ, որը կարող է վարել Հայաստանը՝ միայն գերհզոր պետություն դառնալու դեպքում։ Կլինի՞ Հայաստանը այդպիսի տերություն, այն ժամանակ էլ կորոշվի՝ խաղաղ գոյակցել հարեւանների հե՞տ, թե՞ սկսել նվաճողական պատերազմ։ Այդ որոշման համար ոչ պատմական հիմնավորվածություն պետք կլինի, ոչ պահանջատիրական գաղափարախոսություն, ոչ Եղեռնի ճանաչում ու դատապարտում սրա-նրա կողմից, այլ միայն բիրտ ուժ։

Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայի բանականությանը, եղածը պահպանելն է։ Եւ ուրեմն, գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամեն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման․ այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը։ Ամբողջ զավեշտը այն է, որ հայերը իրենց շփոթում են քրդերի հետ։ Քրդերի ազատագրական պայքարը ունի այն նպատակը, ինչ ունի ամեն մի ժողովրդի ազատագրական պայքար՝ անկախ պետության ստեղծում։ Քրդերի պայքարը շարունակվում է, որովհետեւ դեռ չի հասել նպատակին։ Մերը հասել է նպատակին։ Քիչ է թե շատ է, դա այլեւս զգացմունքների ոլորտից է։ Լավագույն դեպքում՝ պատմաբանական վերլուծության նյութ, բայց ոչ երբեք՝ պրակտիկ քաղաքականության։  Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն։

Երկիրը չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում։

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Ամենադիտված