Օրինապահ հարկ վճարողների ցանկ
ՏնտեսությունՊետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 4 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 159 տնտեսվարող: 90 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 66 դիմում մերժվել, ևս 3 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
«ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ
«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
«ՄԵԳԱ ՕԻԼ» ՍՊԸ
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ