Իրանի երիտասարդության «գաղտնի կյանքը»՝ The Daily Mail-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
ԱշխարհԻրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի ամենախիստ երկրներից մեկը, որտեղ արևմտյան բարքերը մերժվում են պետական մակարդակով:
Սակայն Instagram-ում բացված Rich Kids of Tehran էջի լուսանկարներն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է դառնում, որ Իրանում ոչ բոլորն են խորշում արևմտյան կենսակերպից ու հետևում իսլամական խիստ կանոններին, որոնք վերաբերում են փարանջա կրելուն, ալկոհոլ չօգտագործելուն, տղամարդկանց և կանանց շփումը սահմանափակելուն:
The Daily Mail պարբերականը նկատում է, որ մոտ 114.000 հետևորդ ունեցող էջի օգտատերերը պարբերաբար պարծենում են իրենց ցոփ ու շվայտ կյանքով, ինչպես նաև ի ցույց են դնում բարեմասնությունները։