Ադրբեջանական կողմը խոստովանո՞ւմ է, որ խախտում է հրադադարի ռեժիմը
ՔաղաքականությունԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժմը դեռ չի հաստատվել, քանի որ դրա համար չկան պայմաններ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։
Դրանից հետո ՊՆ խոսնակը հայտնեց, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը: