Հռոմի Պապը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին
ԱշխարհՀռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հույս ունեմ, որ դա կհանգեցնի ավելի ամուր խաղաղ պայմանագրի՝ չնայած ներկա հրադադարի խոցելիությանը: Կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր տառապում են կորստից»,-ասել է պանտիֆիկը, խոսելով նաև քաղաքացիական օբյեկտների ու մշակութային օբյեկտների մասին: