Պարզվել է Մոսկվայում սպանված հայ տղամարդու անձը․ նա շինարարությամբ էր զբաղվում
ԱմենաընթերցվածՄոսկվայի իրավապահները պարզել են տղամարդու ինքնությունը, որին նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը գնդակահարել են ՌԴ մայրաքաղաքի Յասենևոյի շրջանում: Ինչպես հաղորդում Lenta-ն, սպանվածը ՀՀ քաղաքացի Գևորգ Գևորգյանն Է, որը Մոսկավոյւմ զբաղվում էր շինարարական գործարարությամբ:
Աղբյուրի խոսքով՝ BMW մակնիշի ավտոմեքենան, որի մոտ գտել են Գևորգյանի դին, ապառիկով ձեռք է բերվել 2014 թվականին:
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտարարել է, որ Լիտովսկի բուլվարի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ նրանից 300 մետր հեռավորության վրա՝ զենք, որից ենթադրաբար սպանել են տղամարդուն: Նշվում է, որ սպանությունը բոլոր հատկանիշներով նման Է պատվիրված սպանության: