Զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է՝ ողջ են. ՊԲ
ՀասարակությունԶոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է ողջ են։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն, որտեղ նշված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել`
Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։