Հայերեն

Պուտինը դաս է տվել պորտաբույծներին․ լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանն ընդօրինակեր նրան

Աշխարհ

Shame.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ևս մեկ դաս է տվել իր «զինակիցներին», ինչը վատ չէր լինի, եթե փոխառեին նաև Հայաստանում։ Այսպես, Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու համար սողանցքների։ Մասնավորապես, Պուտինն ասել է, որ նախագահի գործերի կառավարչության, կրթության նախարարության, ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի աշխատակիցները, որոնք ընտրված են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) կազմում, հնարավորություն կստանան զբաղվելու միայն գիտական գործունեությամբ՝ իշխանության մարմիններում աշխատելու փոխարեն։ Այս մասին ռուսաստանյան պետության ղեկավարը հայտարարել է Գիտության և կրթության խորհրդի նիստում՝ հիշեցնելով, որ մինչ այդ խնդրել էր գործընկերներին չգրել ատենախոսություններ և չմասնակցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընտրություններին, քանի որ «դժվար է համատեղել գիտական և կառավարչական գործունեությունը»։

«Այնուամենայնիվ, մեր որոշ գործընկերներ նախագահի գործերի կառավարչությունից, կրթության նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից, պաշտպանության նախարարությունից, ԱԴԾ-ից և որոշ այլ գերատեսչություններից մասնակցել են ընտրությանը (գիտությունների ակադեմիայում- խմբ.) և ընտրվել են»,- ասել է Պուտինը։ Հետո նա դիմել է ՌԳԱ նախագահ Եվգենի Ֆորտովին հետևյալ հարցով. «Ինչո՞ւ Դուք արեցիք դա։ Նրանք այնպիսի խոշոր գիտնականներ են, որ առանց նրանց Ակադեմիան յոլա գնալ չի՞ կարող։ Առաջին հարց։ Եվ երկրորդ հարցը. հիմա ի՞նչ անեմ ես»։
Խեղճ Ֆորտովը, որ հայտնվել էր աննախանձելի վիճակում, արդարանում էր, թե ընտրությունների բոլոր մասնակիցները հավաստիացրել են, որ ստացել են իրենց ղեկավարների թույլտվությունը։ Այդ ժամանակ Պուտինը կրկնեց իր հարցը. «Հարցը դա չէր։ Նրանք այնպիսի խոշոր գիտնականներ են, որ պետք է թղթակից անդամներ ու ակադեմիկոսնե՞ր լինեն»։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, նրանք անցել են ամբողջ մրցույթը, առանց որևէ բացթողնման ու բացառության։ Ես Ձեզ զեկուցել եմ, որ մեզ մոտ ընտրության պրակտիկան այնպիսին է, որ այդ մարդը վեց անգամ պետք է լսվի և վեց անգամ նրա համար քվեարկում են»,- բացատրել է Ֆորտովը։ «Ուրեմն, նրանք խոշոր գիտնականներ են... Այդ դեպքում երկրորդ հարցով Ձեզ չեմ տանջի, ես կարծում եմ, որ ես պետք է նրանց հնարավորություն տամ զբաղվելու գիտությամբ, որովհետև, դատելով ըստ ամենայնի, նրանց գիտական գործունեությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան ինչ-որ ամենօրյա վարչական պարտականությունների կատարումն իշխանության և կառավարման մարմիններում»,- ասել է Պուտինը։

Ինչպես տեսնում ենք, Վլադիմիր Պուտինը կտրականապես չի ընդունում ամեն տեսակ անարգանք առողջ բանականության հանդեպ։ Իսկապես, եթե մի որևէ նախարար կամ նահանգապետ խոշոր գիտնական է, գիտությունների դոկտոր, ինչպես մեր Լիսկան ու Տարոնն են, ապա ի՞նչ է անում նա իշխանության մարմիններում։ Ավելի լավ չէ՞, որ նա իրեն նվիրի գիտությանն ու շարժվի նոբելյան մրցանակների ուղղությամբ։ Իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Եվ կարելի է չկասկածել, որ մեկ տարի հետո Վլադիմիր Պուտինը կմաքրի ռուսական գիտությունն ամեն տեսակ տարոնակերպ տարրերից ու կվերադաստիարակի գիտության ոլորտի ռուսաստանցի չինովնիկներին։

Հիշեցնենք, որ երկար տարիներ մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ բացառել գիտության անարգանքը չինովնիկների և օլիգարխների կողմից։  Բայց, ցավոք, նախագահ Սարգսյանը լռում է, և գիտությունը Հայաստանում ծաղկում է, իսկ գիտության դոկտորներն ու նրանց գիտական արարումներն անթիվ են։ Եվ այս ամենը՝ ի հաշիվ առողջ բանականության, բարոյականության, տարրական պարկեշտության։

Հուսանք, որ միասնական տնտեսական, պաշտպանական, հումանիտար, և որ գլխավորն է՝ բարոյական տարածքում Ռուսաստանի հետ ինտեգրման շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանգի որոշակի եզրակացությունների և մի քանի խոսք կասի, ինչից հետո Հայաստանի գիտական գործիչների մեջ «իզժոգա» կառաջանա դիսերտացիաների հանդեպ, և նրանք կզբաղվեն իրենց առտնին գործերով՝ գիտությունը թողնելով իր սպասավորներին։ Այլապես, «նորահայ գիտնականները» երբեք չեն հասկանա, որ չի կարելի անընդհատ անարգել այն ամենը, ինչ կա երկրում, և կարելի է լիովին բավարարվել միայն տնտեսության ու պետության օրենքների անարգանքով։ 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված