Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
ԱշխարհՌԴ Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնության իրականացմանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշյալ հարցով հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ. «Այդ աշխատանքի գլխավոր նպատակն է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններն անհապաղ դադարեցվեն ու անցում կատարվի բանակցություններին, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա»,-նշել են ՌԴ ՊՆ-ից: