Սերգեյ Շոյգուն խոսել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ ահաբեկիչների մասին
ԱշխարհՌուսաստանի Պաշտպանության նախարարությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին ինֆորմացիայով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ վերոնշյալ անհանգստությունը Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ժամանակ հասցրել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: