Կադիրովի հայտարարությունը ոչնչացված ահաբեկիչների մասին
ԱշխարհԳրոզնիում ոչնչացված գրոհայինները պլանավորում էին ահաբեկչություններ իրականացնել Չեչնիայում: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ խոսելով այսօր առավոտյան ոչնչացված ահաբեկիչների մասին:
Ընդ որում, նա նշել է, որ լիկվիդացված ահաբեկիչներից 7-ը Չեչնիա են գնացել այլ երկրից՝ հավելելով, որ վերջիններիս հայտնաբերելու հարցում օգնել են նաև տեղի բնակիչները, ովքեր ժամանակին տեղյակ են պահել կասկածելի անձանց մասին:
Չեչնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ պետությունն ամեն հարցում կօգնի այն 3 ուժայինների ընտանիքներին, ովքեր զոհվել են հատուկ օպերացիայի ժամանակ: