Վրաստանը հիշեցնում է՝ իր տարածքով ռազմական բեռների տեղափոխությունն արգելված է՝ զգուշացնելով, որ խախտում անողները պատասխանատվության են ենթակվելու
ԱշխարհՎրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան ու Ադրբեջան արգելված է, իսկ օդային ուղին բաց է միայն մարդասիրական ու կոմերցիոն նշանակություն ունեցող չվերթների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ասել, որ Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխությունն արգելված է»,-ասել է նա:
Վրացի պաշտոնյան նշել է, որ Թբիլիսին շարունակում է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ կապված օդային տարածքով հումանիտար նշանակության բեռների տեղափոխման հարցում, սակայն եթե որևէ փոխադրող չարաշահի դա, պետության կողմից համապատասխան արձագանք կլինի, խախտում անողը պատասխանատվության կենթարկվի միջազգային իրավունքին համապատասխան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին, կապված Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ, Վրաստանի Անվտանգության խորհուրդը որոշեց ժամանակավորապես արգելել ռազմական նշանակության բեռների տեղափոխումն իր տարածքով ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ՝ Վրաստան:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չնայած դրան, սոցիալական կայքերում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում՝ իբր Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռներ են տեղափոխման մասին: