Լավրովն ու Բորելը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը
ԱշխարհՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրույց է ունեցել Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին: