Ինչ կլինի, եթե պարզվի, որ Ադրբեջանը կրակել է Հայաստանի վրա. Պեսկովը հորդորում է սպասել
ՔաղաքականությունՌուսաստանցի զինվորականները մասնակցում են այն ինֆորմացիայի ստուգմանը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից հենց Հայաստանի տարածքին հարված հասցնելուն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Մեր ռազմական գերատեսչությունները ստուգում են այդ ինֆորմացիան: Նրանք մշտական կապի մեջ են երկու երկրների գործընկերների հետ: Դուք գիտեք, որ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել երկու կողմերի հետ: Այդ ինֆորմացիան ստուգվում է ու վերլուծվում»,-ասել է Պեսկովը:
Հարցին՝ եթե ինֆորմացիան հաստատվի, արդյո՞ք ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ ինչ-որ մեխանիզմներ, Պեսկովը պատասխանել է, որ պետք է սպասել արդյունքներին. «Եկեք սպասենք ստուգումների արդյունքնենրին»: