Մեր զոհերի թիվը շատ մեծ է, ունենք ահռելի թվով զոհեր. ՀՀ վարչապետ
ՀասարակությունՄեր զոհերի թիվը շատ մեծ է, ունենք ահռելի թվով զոհեր,-այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով հայ ժողովրդին։
«Ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունն ու ապագան», - ասել է վարչապետը։
«Արցախի պաշտպանության բանակը, ծանր մարտերով մարդուժի ու տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակ՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ»,-նշել է վարչապետ Փաշինյանը։