ՀԱՊԿ-ում ակտիվորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը
ԱշխարհՀԱՊԿ-ում ակտիվորեն քննարկում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը: Այս մասին հայտնում է armeniasputnik-ը՝ հղում անելով Sputnik Բելառուսին: Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Ակտիվորեն քննարկվում է այդ տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման հարցը»,-հայտարարել է նա:
Զասը փոխանցել է, որ ինքը Լուկաշենկոյի հետ մանրամասն զրույց է ունեցել ՀԱՊԿ տարածաշրջանում դասավորվող իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես խոսվել է Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի, Ղրղզստանում ու Բելառուսում տիրող իրավիճակների մասին:
БЕЛТА գործակալությունն իր հերթին գրում է, որ կազմակերպությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո ՀԱՊԿ մշտական աշխատող մարմնին Հայաստանի կողմից պաշտոնական դիմում չի եղել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ՀԱՊԿ մշտական խորհրդին են ներկայացվել իրավիճակի վերաբերյալ ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ու ՀՀ ԱԳՆ հայտարարությունները:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր անհանգստությունն արդեն հայտնել էր իրավիճակի մասով ու հակամարտության կողմերին կոչ էր արել հակամարտության լուծմանը հասնել խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ սադրիչ գործողություններից: