Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
ՔաղաքականությունԵրեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.
<խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն>։
Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով`
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյան