Էրդողանի հերթական քայլը՝ Ռուսաստանի դեմ. Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել պլատֆորմին, որի նպատակն է Ղրիմը վերադարձնել Ուկրաինայի կազմ: Այդ երկիրը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին: Այս մասին գրում է Ինոսմին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
«Ես Թուրքիային հրավիրեցի մասնակցել Ղրիմյան պլատֆորմին: Շնորհակալ ենք պարոն Էրդողանին աջակցություն ցուցաբերելու և բանակցությունների ակտիվ մասնակից լինելու պատրաստակամության համար»,-ասել է Զելենսկին:
Նշենք, որ հոկտեմբերի 16-ից Ուկրաինայի նախագահն այցով Թուրքիայում է, որի նախագահը նաև հայտարարել է, որ Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս: