Հայերեն

Միասնության որոշ կոչեր արդարև կեղծ են հնչում այն դեպքում, երբ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, շարունակում է պահվել կալանքի տակ. Շաքե Իսայան

Քաղաքականություն

Past.am-ի հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ:

- Սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանը սկսեց իսկական պատերազմ, որին լայնորեն օժանդակում է Թուրքիան՝ մատակարարելով նաև ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից: Հիրավի սա մեզ համար Հայրենական պատերազմ է, և այս պահին յուրատեսակ հրամայական է՝ լինել միասնական: Ի՞նչ եք կարծում, ազգը համերա՞շխ է այս հարցում, և արդյո՞ք օգտագործվում են բոլոր այն կարող մարդկանց հնարավորությունները, ովքեր կարող են իրենց նպաստն ունենալ այս գործում:

- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի՝ որպես հայակական երկրորդ պետության կոնցեպտը, մայր Հայրենիքի հետ միասնական լինելու գաղափարը այն արժեքն են, որի շուրջ որևէ հայ մարդ, որևէ քաղաքական ուժ երբևէ տարաձայնություններ չն ունեցել՝ անկախ այն հանգամանքից, թե այլ իրերի, երևույթների վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն՝ պահպանողական, թե առավել լիբերալ: Արցախն այսօր մեր բոլորի կարիքն ունի, Արցախում այսօր վճռվում է Հայաստանի, մեր բոլորի ապագան: Միամտություն կլիներ կարծել, թե ադրբեջանա-թուքաահաբեկչական այս ագրեսիան ուղղված է միայն Արցախի դեմ: Կարծում եմ բոլոր գիտակից մարդիկ էլ հասկանում են, որ Թուրքիան և թուրքերը չեն փոխվել, նրանց աշխարհաքաղաքական և կեղծ-գաղափարական նկրտումները մեր Հայրենիքի նկատմամբ չեն փոխվել: Եվ կրկին միայն միամիտներն են, որ փորձում էին մեզ համոզել, թե թուրքը փոխվել է, սրանք բարի թուրքեր են: Այս իրավիճակում ամենատարբեր հարթակներից և ամենատարբեր մակարդակներով հնչեցին միասնության կոչեր, և փառք Աստծո, ազգը միասնական է այս կենաց մահու պայքարում: Սակայն միասնության որոշ կոչեր արդարև կեղծ են հնչում այն դեպքում, երբ մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է պահվել կալանքի տակ: Ես հատուկ եմ շեշտում պահվել բառը, որովհետև, այո՛, այն քրեական գործը, որի շրջանակներով նա անցնում է, գեթ մեկ ապացույց չունի, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն ունի այդ գործողություններին: Կրկնում եմ, չի ներկայացվել գեթ մեկ ապացույց: Եվ այս պայմաններում նման հեղինակության, նման միջազգային կապերի տեր մարդուն կալանավարված պահելը, կներեք, ինձ համար հնչող միասնության կոչերի հետ աղերս չունի: Բացի այդ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը մեր զինված ուժերի կարիքները մշտապես ուշադրության կենտրոնում էր պահում՝ պարբերական այցեր Արցախ, դիրքեր, զինվորների հետ անմիջական շփումներ: Ստացվում է՝ հնչեցվող միասնության կոչերն էլ կողնակալ են:

- Եթե չեմ սխալվում, Գագիկ Ծառուկյանի գործով նաև Մարդու իրավունքների պաշտպա՞նն է դիմում հղել գլխավոր դատախազին: Ի՞նչ ակնկալիքներ կան այս անչությամբ:

- Այո՛, Գագիկ Ծառուկյանի փաստաբանը մամուլին տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Սրանից հետո ՄԻՊ-ը այցելել էր Գագիկ Ծառուկյանին, որից հետո էլ բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է հղել ՀՀ գլխավոր դատախազին: Այլ մանրամասների ես չեմ տիրապետում, ավելի ճիշտ կլինի դիմել պարոն Ծառուկյանի փաստաբաններին: Սակայն փաստն ինքնին խոսուն է:

- Եվ ի վերջո, իրավաչա՞փ է արդյոք Գագիկ Ծառուկյանի կալանքը: Որովհետև քանիցս բարձրաձայնվեց, որ նրա կալանավորման որոշումն ավելի շատ քաղաքական էր:

- Ես շեշտում եմ, որ պարոն Ծառուկյանի կալանքն իրավական հիմքեր չունի, որովհետև Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ են առել այն հիմնավորմամբ, թե իբր վերջինս կարող է խոչընդոտել նախաքննությանը: Ներեցեք, սա լուրջ չէ, որովհետև կալանքից դեռևս 4 ամիս առաջ արդեն ընթանում էր նախաքննություն, և դատարանի դահլիճում փաստաբանների այն հարցին, թե մինչ այս պահը պարոն Ծառուկյանը որևէ կերպ խոչընդոտե՞լ է նախաքննությանը կամ փորձ արե՞լ է խոչընդոտել, վարույթ իրականացնող մարմինը պատասխան չի ունեցել, որովհետև նման դեպք պարզապես չի եղել: Ինքներդ էլ հասկանում եք, որ կալանքի հիմքերը չկան, բացակայում են: Ուստի այո՛, կալանավորման որոշումը կայացվել է՝ բնավ էլ չհիմնվելով իրավական չափորոշիչների վրա:

Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված