«Հայաստանն արտադրելու է այն բոլորը, ինչն այս պահին անհնար է գնել»․ Բ․ Թունյան
ՏնտեսությունԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ հիմա լուրջ։ Հայաստանը գեներացնելու է այնքան ֆինանսական ռեսուրսներ, ինչքան պետք է զենք, զինամթերք գնելու համար։ Հայաստանը ձեռք է բերելու այնքան զենք, զինամթերք, որքան պետք է ձեզ ծնկի բերելու համար։ Հայաստանն արտադրելու է այն բոլոր անհրաժեշտը, ինչն այս պահին անհնար է գնել։ Կամ դուք եք «նվիրելու»։ Մնացած՝ ինչ պետք է հաղթանակի համար, ունենք՝ կամք, վճռականություն, խելք և ամուր նյարդեր։ Այնպես որ, որքան շուտ հասկանաք, որ ձեր ծնկի գալը ժամանակի հարց է, այնքան լավ ձեզ համար։ Չնայած, եթե այսքանը հասկանայիք, մենք էլ կհարցնեինք՝ ձեզ որտեղի՞ց այդքան խելք»։