3 վիրավոր, 1 զոհ․ անցած ժամերի ավտովթարները
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին՝ ժամը 22.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 35 LT 211 պետհամարանիշի և «Dodge» մակնիշի 10 LT 946 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ը (1995 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական կլինիկա», իսկ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Ա.-ը (1995 թ. ծնված) և Ա. Մ.-ը (1995 թ. ծնված)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 24-ին՝ ժամը 22.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի թիվ 7/46 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 46 տան մոտակայքում (անձը չպարզված) քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Խ.-ին (մոտ 40-45 տ.), ով տեղում մահացել է: