Հայերեն


Ինչո՞ւ է Իրանը խճճվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ

Քաղաքականություն

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս վերսկսվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, նշում է եգիպտական Sasapost պարբերականը։

Բախումների վերսկսումը Իսլամական Հանրապետության ղեկավարությանը դրեց դժվարին վիճակում, քանի որ նրան երկու երկրների հետ էլ կապում են դաշնակցային հարաբերություններ։ Թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը Թեհրանի աջակցության հույս ունեն, բայց նա առայժմ չեզոքություն է պահպանում՝ նախընտրելով չներքաշվել ռազմական առճակատման մեջ։

Դիվանագիտությունն ու երկխոսությունը լավագույն լուծումն է

Երբ հուլիսին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը բռնկվեց նոր ուժով, Իրանը ստանձնեց հարցը դիվանագիտության եւ երկխոսության միջոցով հարթելու խնդիրը։ Այսպես, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, օրինակ, Ադրբեջանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարների եւ դիվանագետների հետ հեռախոսային զրույցներում նրանց միջնորդի ծառայություն էր առաջարկել։

«Երկու երկրների միջեւ հակամարտության վերսկսման առաջին ժամերից Իրանն ուշադիր հետեւում է իրավիճակին, իսկ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շարունակում է բոլոր կողմերի հետ բանակցություններ վարել ճգնաժամի կարգավորման նպատակով»,- Sasapost-ին ասել է Իրանի ԱԳ նախարարությունից մի բարձրաստիճան  պաշտոնյա։ Նա որոշել է չներկայանալ, քանի որ լիազորված չէ խոսելու լրատվամիջոցների հետ։

Այդուհանդերձ, իրանցի նախարարի ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, իսկ երկրների միջեւ հակամարտությունը շարունակվում է։ Իրանն ի սկզբանե հստակ հայտարարել է իր չեզոք դիրքորոշման մասին։ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը պատրաստել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ճգնաժամի կարգավորման հանգամանալից ծրագիր։

Դրանից բացի,  իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ շեշտել են այդպիսի միջնորդության անհրաժեշտությունը՝ զինված հակամարտության մեջ ներգրավվելու փոխարեն, որը վնաս կհասցնի տարածաշրջանային բոլոր խաղացողներին։

Իրանի ԱԳՆ աշխատակիցը Sasapost-ի հետ հարցազրույցում նշել է, որ այս պահին գերատեսչության կողմից մշակված հակամարտության կարգավորման ծրագիրը լավագույն այլընտրանքն է․ «Ծրագրում կան կետեր երկու երկրների միջեւ անհապաղ հրադադարի եւ Թեհրանի միջնորդությամբ բանակցությունների գործարկման մասին»։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարությունը կարծում է, որ կարող է հասնել երկկողմ բանակցությունների անցկացմանը, եւ երկխոսությանն այլընտրանք չկա։ «Մենք վստահ ենք, որ նախարարն ի զորու է գործընթացը գործարկել, եւ ցանկանում ենք, որ հակամարտության կողմերը նրան այդ հնարավորությունը տան։ Եթե նրանք համաձայնվեն որպես բարի կամքի նշան պահպանել հրադադարի ռեժիմը, մենք մեծ առաջընթացի վկաները կդառնանք»,- կարծում է գերատեսչության աշխատակիցը։

Չեզոքություն եւ կողմնակալություն․ հակամարտության վերաբերյալ Իրանի ոչ միարժեք դիրքորոշումը

Հիմնվելով անցյալում իրանցիների եւ հայերի հարաբերությունների վրա՝ ոմանք ենթադրում էին, որ Իսլամական Հանրապետությունը հանդես կգա Հայաստանի կողմում, բայց նա մինչեւ հիմա չեզոքությանն է հետեւում։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական բնույթը Իրանին թույլ չի տալիս աջակցել հակամարտող կողմերից մեկին։

Միաժամանակ նկատում ենք անսպասելի բարեհաճություն Ադրբեջանական Հանրապետության հանդեպ, ինչի մասին կարելի է դատել երկրի ադրբեջանական նահանգներում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի 4 ներկայացուցիչների հայտարարությամբ։

Ինչպես հայտնի է, Իրանի Արեւելյան Ադրբեջան, Արեւմտյան Ադրբեջան, Զենջան եւ Արդեբիլ նահանգներում բնակչության մեծամասնությունը կազմում են ադրբեջանցիները, որոնց թվաքանակը գնահատվում է (Իրանի 84 մլն բնակչության ընդհանուր թվաքանակում) շուրջ 20 միլիոն։ Սա Իսլամական Հանրապետությունում խոշորագույն փոքրամասնությունն է։ Այսպես՝ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչները այս նահանգներում հանդես են եկել ընդհանուր հայտարարությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական Հանրապետության մասն է։

 «Ոչ մի կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը պատկանում է Ադրբեջանին, եւ նրա օկուպացումն անթույլատրելի է։ Իր տարածքը վերադարձնելու Ադրբեջանական Հանրապետության գործողություններն օրինական են»,- նշված է հայտարարության մեջ։

Իրանական քաղաքական ավանդույթների համաձայն՝ Ալի Խամենեիի ներկայացուցիչները չեն կարող այդպիսի հայտարարություններ կատարել առանց նրա համաձայնության, ուստի այդ հայտարարությունը պետք է դիտարկել որպես այաթոլլահի պաշտոնական դիրքորոշում։

Ընթացիկ հակամարտության վերաբերյալ Իրանի այսքան ոչ միարժեք դիրքորոշումը փորձագետների շրջանում որոշ շփոթություն է առաջացրել։ Մի կողմից ԱԳ նախարարությունը չեզոքություն է պահպանում, իսկ մյուս կողմից՝ գերագույն առաջնորդի դիրքորոշումը վկայում է հակամարտության կողմերից մեկի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մասին։

Այս կապակցությամբ հարց է ծագում՝ ինչո՞ւ են իրանական շրջանակներում Թեհրանից պահանջում հակամարտության վերաբերյալ ավելի հստակ դիրքորոշում գրավել։ Ինչո՞ւ էինք նրանք ակնկալում, որ նա կկանգնի Հայաստանի կողմում։

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վերլուծել Թեհրանի հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։

Իրանա-ադրբեջանական հարաբերություններ․ մեծաթիվ ընդհանուր հայտարարներ եւ մեծաթիվ մեղադրանքներ

Երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանն անկախություն հռչակեց, Իրանն առաջիններից մեկը ճանաչեց նոր պետությունը, որտեղ բնակվում են գերազանցապես շիա մուսուլմաններ։ Դրանից բացի, նա այնտեղ ուղարկեց զինվորականների եւ զենք Հայաստանին դիմակայելու համար, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զբաղվեց Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի պատրաստությամբ։

Պայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված