Կարեն Կարապետյանի ցուցակը
ՔաղաքականությունԿարեն Կարապետյանի ՀՀԿ անդամ դառնալու հանգամանքը ամենևին զարմանալի չէ։ Դրա մասին ազդարարել էր Սերժ Սարգսյանը՝ նրան ՀՀԿ խորհրդին ներկայացնելիս։ Սարգսյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի հետ երկար են զրուցել տարբեր թեմաների շուրջ, այդ թվում՝ ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու։ Այդ արտահայտությունից հետո հստակ էր, որ Կարեն Կարապետյանը չի կարող նոր ոգի հաղորդել ՀՀԿ-ին՝ չանդամակցելով այդ կուսակցությանը։
Միաժամանակ, անդամակցելով՝ Կարեն Կարապետյանն անկասկած պղտորում է իր «ոգին»՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի թե՛ հանրային վարկանիշը, թե՛ բնույթը։ Այնպես չէ, իհարկե, որ տարիներ շարունակ ղեկավարելով Հայաստանի համակարգային նշանակություն ունեցող առանցքային ընկերություններից մեկը, հետո լինելով ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանու անդամ, հետո քաղաքապետ՝ Կարեն Կարապետյանը լիովին անմասն է եղել Հայաստանի իշխող համակարգից։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ նա վարչապետի պաշտոնում ուներ մեկնարկային համեմատաբար բարենպաստ պայմաններ հենց այն բանի շնորհիվ, որ չուներ ՀՀԿ հետ անմիջական առնչություն։ Այժմ այդ առնչությունը լինելու է, հետևաբար Կարեն Կարապետյանի մեկնարկային պայմաններն այլևս բավականին «փոշոտված» են։ Եվ այդպես են լինելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Կարեն Կարապետյանը հանրությանը չի ներկայացրել շոշափելի վկայություն այն բանի, որ նա փոխում է թե՛ տնտեսական վիճակը, թե՛ ՀՀԿ-ն։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում