Հայաստանը հայտարարել է, թե որ դեպքում կդիմի ՀԱՊԿ-ին
Քաղաքականություն«ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա նշեց, որ վերջին դեպքերը Հայաստանի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելը դեռ վաղ է։
«Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, որտեղ արդեն պետք է կոլեկատիվ ինքնապաշտպանության մասին իրազեկվի ՄԱԿ-ը։ Այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ դատարկ չէ։
Նա նաև հավելեց՝ ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով։ «Ավելին, առաջին դեմքերի մակարդակով կան ինֆորմացիայի փոխանակումներ։ Մենք անընդհատ շփման մեջ ենք, դա ենք անում, կգա պահը, երբ կարվեն այլ քայլերը։ Բայց ես հույս ունեմ, որ այդ պահը չի գա»,- նշեց Քոչարյանը։