Սուրիկ Խաչատրյանը՝ որդուն պատգամավոր դարձնելու մասին
ՔաղաքականությունՎերջերս Սյունիքի մարզում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար վերընտրված Սուրիկ Խաչատրյանը վաղը հրավիրված է ՀՀԿ համագումարին: Թեև տեղյակ է սպասվող փոփոխություններին, սակայն չի ասում: «Մի օր կարո՞ղ ես համբերել»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք որդուն մտադի՞ր է պատգամավոր դարձնել՝ հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հովիկ Աբրահամյանը և Մհեր Սեդրակյանը իրենց որդիներին պատգամավոր դարձնելու մտադրություն ունեն: Ի պատասխան՝ նա նշեց. «Եղավ հաջողություն, նման բան չի սպասվում»: