Հայերեն


Համայնքապետների, մարզպետների գլխավորությամբ ձևավորվում են կամավորական ջոկատներ

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին ի պատասխան՝ մարզերում, համայնքներում ձևավորվում են կամավորական ջոկատներ՝ առաջնագիծ մեկնելու համար, մարզպետներն ու համայնքապետներն անձամբ են զինվորագրվում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ վարչապետի կոչից հետո անցկացվեցին մարզերի խորհուրդների արտահերթ նիստեր՝ ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու օրակարգով, որից  հետո մարզպետները հանդես եկան հայտարարություններով:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց. «Հպարտությամբ փաստում եմ,  որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։

Եվ, ուրեմն, ի գործ: Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ»:

Նույն մարզից Հայաստանի միակ կին քաղաքապետը՝ Դիանա Գասպարյանն էլ հայտարարեց, որ կամավորագրվում է Հայրենիքի պաշտպանությանը և գնալու է իր բաժին հաղթանակի ետևից՝ կոչ անելով Էջմիածնի տղամարդկանց զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ հայրենիքի պաշտպանությանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս հայտնեց, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացել են նաև մարզի համայնքների ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Նույն մարզում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ինքը, պատրաստ են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը՝ կոչ անելով քաղաքացիներին ևս միանալ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս տեղեկացրեց, որ վարչապետի կոչին ի պատասխան, հանդիպել է Տավուշի համայնքապետների եւ վարչական ղեկավարների հետ: «Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամությունը: Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու եւ ամրապնդելու համար հայրենիքը բոլորիս կարիքն ունի»,-գրեց մարզպետը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն
 էլ հայտնեց՝ թեև զինվորական երդումը տվել է 15 տարի առաջ,  հիմա եկել է պահը, որպեսզի, իր երդմանը հավատարիմ, զինակից ընկերների հետ միասին, մասնակից լինի հայրենի սահմանների պաշտպանությանն ու հաղթանակի կերտման սուրբ գործին։
«Արարատի մարզի բոլոր համայնքներում այժմ կազմավորվում են կամավորական ջոկատներ, որոնք գլխավորելու են համայնքների ղեկավարները կամ համայնքից պատասխանատու որևէ անձ։ Սիրելի՛ արարատցիներ, շտապեք կամավորագրվել և ձեր կանոնավոր ջոկատով եկեք միանանք առաջնագծում կռվող մեր հերոս տղերքին»,-տեղեկացրեց մարզպետը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ դիմեց մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին՝ նշելով, որ կարող են դիմել համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի կոչին ի արձագանք հազարավոր եղբայրներ կմիանան առաջնագծի քաջերին՝ էլ ավելի մոտեցնելով մեր համազգային հաղթանակը, Արցախի սուրբ հողում մեկընդմիշտ ամրագրելու Հայոց պետականություն՝ որպես Հայ ժողովրդի անվտանգության եւ հարատեւության բացառիկ երաշխավոր:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ մարզի համայնքների ղեկավարներին, բնակիչներին տեսաուղերձով կոչ արեց իր հետ միասին զինվորագրվել հայրենիքի սուրբ հողի պաշտպանությանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս, տեղեկացնելով մարզպետարանում գումարված մարզխորհուրդի արտահերթ նիստի մասին, հայտնեց, որ բոլորը միահամուռ, իր գլխավորությամբ, պատրաստակամություն են հայտնել ստեղծելու կամավորական ջոկատներ՝ արդար պայքարը փառքով ու հաղթանակով պսակելու։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հետևելով ՀՀ վարչապետի կոչին, կամավորագրվում է սուրբ հայրենիքի պաշտպանության գործին։ «Վճռորոշ այս պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը, ուստի կոչ եմ անում կամավորագրվել և միասնական կերպով մասնակցել մեր նորօրյա հաղթանակի կերտման գործին: Իմ գլխավորությամբ ձևավորվող ջոկատին միանալու համար հենց այս պահից սկսած կարող եք դիմել Ջերմուկի համայնքապետարան»,- հայտնեց նա:

Դեռ նախքան վարչապետի կոչը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կոչ էր արել սյունեցիներին մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել և ծառայել հայրենիքին:

Թրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street JournalՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ ԱսրյանԻրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»
Ամենադիտված