Հայերեն

Անկարայի պայմանները և Մոսկվայի մերժումները

Աշխարհ

Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու առումով, լուսարձակներ է կենտրոնացնում պատերազմի շարժառիթների եւ նպատակների վրա։ Պարզ է դառնում, որ Անկարան ինչո՛ւ սկսեց պատերազմը, ինչպես է օգտագործում Ադրբեջանին եւ ինչ առաջադրանքներ է փորձում իրականացնել հրահրելով արցախյան պատերազմը։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ստանձնել է պարտականություն բացելու բոլոր փակագծերը։ Օքթայի ասածն ունի հիմնական երկու բաղադրիչային բովանդակություն։ Քաղաքական եւ ռազմական։ Առաջինը այն, որ որեւէ բանակցություն եւ պայմանավորվածություն չի կայանա առանց Անկարայի մասնակցության։ Երկրորդը, եթե ծրագրավորվում է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականցնելու մասին, ապա իրենց զորքերը պատրաստ են ռազմական գոտի մեկնելու, եթե Բաքուն դրա կարիքը զգա եւ դիմի։

Անկարայի մասնակցությունը արդեն պայմանականացվել է թե Բաքվի եւ թե Անկարայի կողմից։ Կարգավորում չի լինելու առանց Թուրքիայի մասնակցության։ Այստեղ Ալիեւը պարզապես կրկնել է Անկարայի իր վարիչների ասածը։ Երկրորդը՝ շատ միամիտ է ձեւակերպվել․ Անկարան զորքեր կուղարկի, եթե Բաքուն դիմի։ Պարզ է, որ Անկարան կպատվիրի, Բաքուն էլ կդիմի, երբ պահը գա։ Իսկ այդ պահը կորոշի Անկարան, նայած թե երբ Մոսկվան կսկսի գործնականցել պատերազմական գոտի իր զորքերի ուղարկման գործընթացը։

Անկարայի արածը հակակշիռ քայլեր եւ հայտարարություններ են Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան միայնակ չի կարող ղեկավարել բանակցությունները, դրա համար էլ խառակողմ ձեւաչափն է առաջարկում Անկարան։ Հիմա էլ ասում է, որ միայնակ չի կարող երաշխավորել խաղաղությունը զորքեր ուղարկելով։

Այստեղ կա երանգային տարբրերություն։ Մսկվան խոսում է խաղաղապահ առաքելության մասին եւ ասում, որ զորքերը կարող են տեղակայվել, եթե հակամարտող երկու կողմերը դրա համար դիմեն։ Անկարայի դեպքում դիմումը միակողմանի է հետեւաբար ոչ թե խաղաղապահ առաքելության մասին է, այլ մի կողմի օժանդակության։ Խոսքը առաջին հայացքից ադրբեջանական զորքերի կողքին թուրքական բանակների մասնակցության մասին է, ինչն արդեն տարբեր ձեւաչափերով արվում է։ Աւելին․ ադրբեջանական տարածքներում առաջադրվում է թուրքական ռազմակայաններ տեղադրել․ այսինքն  Թուրքիայի ռազմական մուտքն ապահովել Հարավային Կովկաս։ Կամ՝ ռուսական ռազմաքաղաքական տիրույթում մասնաբաժին վերցնել։

Ռազմաքաղաքական գործարքի այս առաջարկը դժվար թե ընդառաջվի Մոսկվայի կողմից։ Իրանը այս միտումից անհանգիստ լինելու պատճառներ ունի ոչ միայն իրեն սահմանամերձ շրջակայքը նոր ազդեցության զինվորական գոտիների վտանգը նկատելով, այլ նաեւ գործընթացից դուրս մնալով։ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը Անկարայի ձեռնարկած քայլերում գուցե տեսնեն ռուսական ռազմաքաղաքական տիրույթում հավանական ճեղքում եւ դրա համար էլ  զսպիչ քայլերի չգնան այս հանգրվանում։  Վաշինգտոնը դեռ չի պարզել հանգուցալուծման իր ծրագիրը, որին ակնարկներ են եղել։

Այս հանգամանքները դիտարկելով նկատենք, որ ռազմաճակատում ստեղծվել է որոշակի ստատուս քվո․ վերջին օրերին նկատելի առաջընթացներ կամ նահանջներ չեն գրանցվում՝ հակառակ ծանր մարտերին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 
 
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված