4 օդանավերով Ադրբեջանից Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 300 թուրք զինվորականների դիակները
ԱշխարհՌեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր Բաքվից Թուրքիա է մեկնել արդեն 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով: Համաձայն հաշվարկների, որոնք կատարվել են անձնագրերի ու բջջային հեռախոսներով նույնականացման արդյունքում, թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինվորական, որոնք հիմնականում հատուկ ստորաբաժանումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմի համար:
Ըստ տեղեկությունների, թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տարաձայնություններ են հասունանում, թուրք զինվորականները մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանցիները լավ չեն կռվում, եւ իրենք զոհվում են նրանց փոխարեն: