ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը․ ինչ են պայմանավորվել կողմերը
ՔաղաքականությունԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նշվում է, որ հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են անհապաղ մարդասիրական հրադադարի հաստատումը, հրադադարի մոնիտորինգի հնարավոր չափանիշները և համապարփակ լուծման բովանդակային տարրերը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն։
Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները համաձայնվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին քննարկելու, համաձայնության հասնելու ու համաձայնեցվելիք ժամանակացույցին համապատասխան իրագործելու բոլոր անհրաժեշտ քայլերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար՝ հիմնվելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքների վրա։