Միացյալ նահանգները նախազգուշացրել է Թուրքիային
ԱշխարհԳերմանական Deutsche Welle-ն հաղորդում է, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կեյ Բեյլի Հատչիսոնը հանդես է եկել Թուրքիայի հասցեին կոշտ հայտարարությամբ, կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի փորձարկումների հետ։ Հատչիսոնը մասնավորապես ասել է․ «Չկա որեւէ լավ բան այդ փորձարկումների հետ կապված տեղեկատվությունից։ Սկսած 2017 թվականից, երբ Թուրքիան հայտարարեց, որ գնում է Ս-400 համակարգերը, Միացյալ Նահանգները եւ նույնիսկ ողջ ՆԱՏՕ-ն շատ ջանքեր գործադրեց, որպեսզի դա կանխի։ Մենք բոլորս, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, արեցինք ամեն բան, ինչ մեր ուժերի սահմաններում էր, որպեսզի խանգարենք Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային համակարգերի ձեռբերումը Ռուսաստանի կողմից, որը հանդիսանում է մեր ընդհանուր թշնամին։ Ռուսաստանի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը եւ դրանց ինտեգրացիան ՆԱՏՕ-ում արդեն ծայրահեղ կետ է։ Դրանում չկա որեւէ կասկած»։
Նյութի աղբյուր՝ Hraparak.am