Վանաձորում վրաերթի են ենթարկել բանկի հաշվապահին
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 9 շենքի բնակիչ, 32-ամյա Դավիթ Սահակյանը իր վարած BMW մակնիշի 34 TR 008 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել Հերմինե Չիլինգարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: