Ահաբեկչություն էր ծրագրվել ՌԴ-ում
ԱշխարհՊրոթուրքական «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին փոխանցում է Wargonzo-ի Տելեգրամյան ալիքը։
«Ինչպես ուժային կառույցներում սեփական աղբյուրներից հայտնի է դարձել WarGonzo-ին, «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որին համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի, որպեսզի ահաբեկչական գործողություն իրականացնի Հեռավոր Արևելքում»,- նշված է հրապարակման մեջ: