Աղջնակին սպանել են մի կտոր խորովածի համար
ԱշխարհՄերձմոսկովյան Օզյորի քաղաքում խորթ հայրը 6-ամյա դստերը սպանել էր մի կտոր մսի պատճառով: Աղմկոտ սպանության մասին նոր մանրամասներ է հայտնել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով քննչական մարմիններում իր աղբյուրները:
Թերթի տեղեկություններով՝ աղջիկը մահացել էր պիկնիկի ժամանակ: Նա սեղանից մի կտոր խորոված միս էր վերցրել՝ առանց մեծերից թույլտվություն հարցնելու: Դրա պատճառով հայրը՝ ալկոհոլի ազդեցության տակ, հարվածել էր աղջկա դեմքին: Վերոնիկան հարվածից խեղդվել էր միսը բերանում:
Աղջկա մարմինը խորթ հայրը մասնատել էր մառանում, որի տարածքում իրավապահներն արյան հետքեր էին գտել: Տղամարդը կնոջ հետ մարմնի մասերը քաղաքից դուրս էր տարել եւ այրել:
Հիշեցնենք, որ Վերոնիկայի անհետացման մասին հայտնի էր դարձել օգոստոսի սկզբին: Աղջկան երկար ժամանակ փնտրում էին: Որոնումներից երկու օր անց նրան որդեգրած ծնողները դիմել էին փախուստի, սակայն նրանց ձերբակալել էին: Վերջիններս խոստովանել էին, որ Վերոնիկան մահացել էր դեռ ապրիլին: