Հայերեն

Եվրոպայում կա՞ մեկը, որը կարող է Էրդողանին պատասխան տալ

Աշխարհ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որի հասցեին վիրավորական արտահայտություն էր թույլ տվել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Թուրքիայի նախագահի հայտարարությունների անթույլատրելիության մասին էր խոսել նաեւ Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատար Բորելը:

Եվրամիությանն ըստ ամենայնի շտապ անհրաժեշտ է արժանապատվության հարցերի մի հանձնակատար: Անհասկանալի է, թե ինչով է զբաղվում Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատարը: Եվրամիության անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ-ն: Չկա ՆԱՏՕ, չկա անվտանգություն: Ինչի՞ համար է անվտանգության հարցերի հանձնակատարի պաշտոնը: Թեեւ, այդ հարցն իհարկե պետք է որոշեն եվրոպական հարկատուները: Նրանք պետք է որոշեն, ընդհանրապես, ինչի համար են պահում իրենց կառավարություններին, որոնք ի վիճակի չեն համարժեք տեղը դնել մի խուլիգանի, որը կարող է բացահայտորեն ոտնահարել մարդկային հարաբերության ու քաղաքակրթության բոլոր նորմերը:

Ինչի՞ համար են վճարում եվրոպական հարկատուները, եթե ոչ առաջին հերթին՝ արժանապատվության: Եթե եվրոպական էլիտաները չեն կարողանում ապահովել եվրոպացու արժանապատվությունը, օրինակ Էրդողանից, ապա ո՞րն է այլեւս նրանց բյուրոկրատական գոյության իմաստը, որ եվրոպացու համար արժենում է տարեկան միլիարդավոր դոլարներ:

Ավստրիայի կանցլեր Կուրցը արել է իսկապես համարձակ քայլ, զորակցելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: Հաջորդ անգամ Էրդողանն ըստ երեւույթին Մակրոնից բացի իր ասելիքը կասի նաեւ Կուրցին: Հետո անշուշտ Եվրոպայում կգտնվի մեկը, որը կզորակցի Կուրցին, կամ Մակրոնին ու Կուրցին: Այդպես, եվրոպական էլիտան շղթայաբար կզորակցի զմիմեանս, իսկ Էրդողանը շղթայաբար իր ասելիքն ու անելիքը կանի նրանց բոլորի հանդեպ, շղթայաբար:

Իսկ զորակցելուց բացի, Եվրոպայում կա՞ մեկը, որը կարող է Էրդողանին տալ պատասխան, երբ խուլիգանն Անկարայից հաջորդ անգամ երկար կմտածի, մինչ բերանը բացելը կամ որեւէ բան անելը:

Չկա, մի ամբողջ Եվրոպայում չկա էլիտա, որն ունակ է համարժեք պատասխանել Էրդողանին եւ զսպել նրան:

ՌԴ նախագահ Պուտինը 20-րդ դարի աշխարհաքաղաքական ողբերգություն էր համարել ԽՍՀՄ փլուզումը: 21-րդ դարը մեկնարկել է համեմատաբար նոր, չի անցել դեռ քառորդը, բայց արդեն իսկ կա 21-ր դարի աշխարհաքաղաքական ողբերգությունը՝ եվրոպական արժանապատվության հիմնահատակ ավերումը, որի համար, ի դեպ, դեռ վճարում են Էրդողանին՝ որ նա չսպառնա միգրանտներով: Դա իսկապես աղետ է, քաղաքակրթական աղետ:

Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Ամենադիտված