Հայաստանը ՀԱՊԿ-ին կդիմի, երբ վստահ լինի, որ կստանա դրական պատասխան. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականությունՀԱՊԿ-ին դիմելու համար մենք նախ պետք է վստահ լինենք, որ այդ կազմակերպությունը և գործողությունները բավարար կլինեն, որպեսզի համապատասխան արձագանք լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ-ում ու նմանատիպ կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Երբ մենք կտեսնենք, որ արդեն իսկ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկումների պարագայում կասկածի տակ դնել… Այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ կստանանք դրական պատասխան»,-ասել է նա:
Սիմոնյանն ասաց, որ այսօր Հայաստանը դրա կարիքը չունի. «Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում մեր գործընկերները չեն թողնի այդ իրավիճակը շատ խորանա»:
Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info