Հայերեն


Վիճակը կարելի է փոխել և բեկում մտցնել

Քաղաքականություն

ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, իշխանության կողմնակիցները համարում են անգամ հեղաշրջման կոչ ու դավաճանություն:

 

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան: Իրավիճակը կարելի է փոխել, բեկում մտցնել, որի համար պետք է կառավարությունն անցնցում հրաժարական տա, եւ իշխանությունը պետք է անցնի բանակին, որը «պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»։

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը հետեւել է Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթին, որը ծանր տպավորություն է թողել հանրության վրա: Վազգեն Մանուկյանի առաջարկների հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց այն, որ անհրաժեշտ է բեկում, իրավիճակը փոխելու համար, միանգամայն ճշմարիտ է:

Վազգեն Մանուկյանի փորձն այս տեսակետից ուսանելի է: Նա 1992 թվականին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Դա Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենածանր շրջանն էր թե կորուստների, թե բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի առումով: Դրան գումարվում էր տնտեսական աղետալի իրավիճակը, շրջափակումը, ռեսուրսների անբավարարությունը, ներքաղաքական լարված մթնոլորտը Հայաստանում:

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գլխավոր ընդդիմախոսին նախարար նշանակեց այդ շրջանում: Այդ որոշումը բարենպաստ ազդեցություն ունեցավ իրավիճակի վրա, Ղարաբաղում կռվող տարբեր քաղաքական հայացքների ու կողմնորոշումների ստորաբաժանումները դարձան մի մարմին ու բռունցք: Դա զգացնել տվեց մարտի դաշտում, եւ աստիճանաբար վեկտորը փոխվեց: Հայկական ուժերն անցան հակահարձակման, եւ այսօրվա «անվտանգության գոտին» ձեւավորվեց Վազգեն Մանուկյանի նախարարության օրոք:

Ո՞րն էր գաղտնիքը: Առաջին պատերազմի տարբեր հրամանատարների հետ զրույցներից պարզ է դառնում, որ Վազգեն Մանուկյանը նախեւառաջ չէր խանգարում հրամանատարներին՝ գտնելով, որ նրանք ավելի իրատեսական ու ճիշտ մոտեցումներ ունեն տեղերում: Բացի այդ, նա ամեն կերպ աջակցում էր նրանց՝ ամենատարբեր հարցերում: Դա վստահություն էր ներշնչում զինված ուժերին ու հանրությանը:

Բնականաբար, վեկտորը փոխվեց նաեւ այն առումով, որ փոխվեց արտաքին քաղաքական միջավայրը, որը կապված էր ԽՍՀՄ փլուզման հետ: Հայկական ազատագրական շարժումը համարժեք էր ժամանակի համաշխարհային քաղաքական տրամաբանությանը, ինչը լեգիտիմացնում էր հայկական հաղթանակը:

Ինչ կատարվեց այդ հաղթանակի հետ անցած տասնամյակներին՝ այլ թեմա է, եւ դրանում իր մեղքի բաժինն ունի նաեւ Վազգեն Մանուկյանը: Սակայն վերադառնալով Ղարաբաղի առաջին պատերազմի տարիներին, պետք է նշել մի կարեւորագույն հանգամանք՝ հայ հանրության եւ բանակի առջեւ դրվեց հստակ խնդիր ու նպատակ, կամ ռազմավարություն՝ ստեղծել անվտանգության գոտի, որը մի կողմից ներառում էր Իրանի հետ սահմանը՝ ժամանակի ցնցումային իրավիճակում անվտանգության գոտի ստեղծելով նաեւ բարեկամական երկրի սահմաններին, մյուս կողմից՝ սահմանելով ժամանակի զենքի հեռահարության չափով (պայմանականորեն իհարկե) խորություն՝ Արցախի բնակավայրերի անվտանգության համար: Այդ խնդիրը լուծվեց:

Ի՞նչ խնդիր ենք լուծում հիմա ռազմավարական առումով՝ այդքան էլ հասկանալի չէ: Այդ թվում, միջազգային հանրությունը, գործընկերներն ու դաշնակիցները չեն հասկանում, թե ինչ են ուզում հայերը: Մինչեւ վերջ կռվելու կոչերին հետեւում է փոխզիջման մասին հայտարարությունը, որը ոչ քաղաքականություն է, ոչ էլ ռազմավարություն:

Ռազմավարություն է օրինակ նոր սպառազինության հեռահարության մակարդակով (պայմանականորեն իհարկե) նոր «անվտանգության գոտու» սահմանումը: Ներկայում, երբ միջազգային նորմերի ու անվտանգության երաշխիքներ չկան, ինչպես 90-ականներին, դա միանգամայն հասկանալի նպատակ է, ինչն իր հետեւից կբերի թե նոր դաշնակիցների, թե սպառազինության նոր մակարդակի: Դա միայն մեկ օրինակ է:

Այս իրավիճակն անելանելի չէ, եւ անհրաժեշտ է կտրուկ փոփոխություն ու բեկում: Դա կառավարության անելիքն է՝ հստակ ռազմավարություն, որին պետք է համապատասխանեցվի ներքին ու արտաքին քաղաքականությունը հայկական շահերի ու իրավունքների հիմքով: Այդ ընթացքում պետք է մոռանալ մի շարք բառեր՝ զինադադար, փոխզիջում, խաղաղություն, քաղաքակիրթ աշխարհի անտարբերություն եւ այլն: Այդ բառերը ներկայում անզորության նշան են ընկալվում եւ ոչ մի կապ չունեն իրավիճակի ու քաղաքական իրական ռեժիմի հետ, երբ խնդիրը գնում է կողմերից մեկի հաղթանակի հիմքով հանգուցալուծմանը:

Կարո՞ղ է կառավարությունը լուծել այս խնդիրը: Եթե այո՝ ուրեմն թող լուծի, եթե ոչ՝ պետք է լուծեն նրանք, ովքեր կարողանում են:

Պայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված