Հայերեն


«Ավե­լի գլո­բալ պետք է նա­յենք գոր­ծըն­թաց­նե­րին, և «փազ­լը» շատ հեշ­տու­թյամբ կդա­սա­վոր­վի». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Զարմանալի է, որ պատմական հայրենիքում այսքան արհավիրքներ վերապրելուց հետո մեր ժողովուրդն ու մեր ղեկավարությունը հույսը կարող էին դնել, այսպես կոչված, միջազգային հանրության վրա, որն իր հերթին պետք է զսպեր ագրեսորին կամ մեր թշնամուն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այդպիսի բան չկա: Մենք պետք է շատ վաղուց հասկանայինք, որ մեր խնդիրներն ինքներս ենք լուծում: 20-րդ դարի վերջում ու 21-րդ դարի սկզբին մեր խնդիրների լուծման կարևորագույն կետերից մեկը մեր արտաքին քաղաքականությունն էր:

Եվ մենք ապացուցել էինք, որ հնարավոր է չենթարկվել ադրբեջանա-թուրքական խաղի կանոններին, չմրցակցել սպառազինության մեջ: Մենք մեր հմուտ դիվանագիտությամբ ապացուցել էինք, որ խաղալով խոշոր տերությունների շահերի ու հակասությունների վրա՝ զսպում ենք ագրեսորին ու թույլ չենք տալիս չափն անցնել: Ամեն դեպքում, 2016թ. ապրիլին Ադրբեջանն իր հետևում կանգնած Թուրքիայի միջոցով ինչոր քայլեր ձեռնարկեց, բայց դա չստացվեց: Նախ՝ Թուրքիան այդ ժամանակ շատ զուսպ էր, երկրորդ՝ Ադրբեջանին շատ արագ սանձեցին»,-ասաց նա՝ շեշտելով, որ եթե ՀՀ արտաքին քաղաքականությունը երկուսուկես տարվա մեջ ճշգրիտ լիներ, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք: «Հիմա Թուրքիան այս ամենը միայնակ չի իրականացնում:

Մենք պետք է վերջնականապես հրաժարվենք այն մտքից, թե Թուրքիան կարող է իրեն այսպես լկտի պահել, որովհետև հզոր է ու որովհետև կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մերձավոր Արևելք կոչված տարածաշրջանում ԱՄՆ-ը հիմնականում երկու գործընկեր ունի, որոնց միջոցով մեր տարածաշրջանում առաջ է տանում իր շահերը: Այդ երկու պետություններն Իսրայելը ու Թուրքիան են: Ինքս երբեք չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ վատ են: Չկա նման բան, ու դրա վառ օրինակներից մեկը հենց ներկայիս Արցախյան պատերազմն է: Այդ նույն իսրայելական ԱԹՍ-երը և ռազմական այլ տեխնիկան Ադրբեջան են տեղափոխվում Թուրքիայի օդային տարածքով:

Այսինքն, այստեղ գործում է թուրք-ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական տանդեմը: Այս պահի դրությամբ Ադրբեջանում ակտիվորեն աշխատում են ոչ միայն ազգությամբ թուրք, այլև հրեա ռազմական փորձագետները: Մեկ այլ հարց եմ ուզում առաջ քաշել: Գրեթե երկու կամ երեք օրը մեկ Աֆղանստանից տրանսպորտային մեծ ինքնաթիռներով բեռներ են տեղափոխվում Ադրբեջան: Բացի այդ, տարբեր լրատվամիջոցներ շատ դեպքերում նշում են, որ Աֆղանստանից Ադրբեջան է տեղափոխվում ռազմամթերք, ինչպես նաև ահաբեկիչների մեծ քանակ: Հիմա հարց է ծագում այն առումով, որ Աֆղանստանի այն օդանավակայանները, որոնցից դեպի Ադրբեջան չվերթներ են տեղի ունենում, ամբողջությամբ վերահսկվում են ամերիկացիների կողմից:

Ինչ է, նույն ամերիկացիները չգիտե՞ն, թե ինչ է տեղափոխվում Աֆղանստանից դեպի Ադրբեջան»,-ընդգծեց քաղաքագետը: Գ. Համբարյանի խոսքով, խնդիրն այլ հարթության մեջ է: «Տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են կանգնեցնել երկու երկիր, որոնցից մեկը Ռուսաստանն է: Երկրորդը ԱՄՆ-ն է, որը կանգնած է թուրք-ադրբեջանա-իսրայելական ահաբեկչական տանդեմի հետևում: Եվ պատահական չէ նաև, որ հենց երեկ ադրբեջանական զինուժը, իրեն սատարող թուրք ռազմիկներն ու ահաբեկիչները թիրախավորել էին ՀՀ հարավային ուղղությունը, որտեղ շատ մեծ շահեր ունեն ԱՄՆ-ն ու Իսրայելը: Վերջիններն այս պատերազմով հեռավար նպատակներ են լուծում աշխարհաքաղաքական մեծ վերաձևումների առումով:

Եվ պաշտոնապես հայտարարված այն տարածքները, որոնք այս պահին չեն վերահսկվում Արցախի ՊԲ-ի կողմից, վաղը չէ մյուս օրը կարող են դառնալ պլացդարմ Իրանի դեմ հարձակումներ և սադրանքներ կազմակերպելու համար»,-շեշտեց քաղաքագետը: Նա հավելեց, որ բացարձակ չի հավատում, թե ներկայումս առկա մեթոդներով փորձում են շարքից հանել Թուրքիային. «Արդեն մեկ ամիս է՝ կոնկրետ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Հիմա ինձ մեկ հարց է հետաքրքիր: ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, բացի բանավոր կշտամբանքներից և որոշ չափով նաև հայամետ հայտարարություններ անելուց, ինչ-որ կոնկրետ քայլեր արե՞լ են Թուրքիային կարգի հրավիրելու կամ վնասելու համար:

Իհարկե, Կանադան արգելեց ցանկացած կանադական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումը Թուրքիա, Ավստրիան դադարեցրեց «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը, բայց սրանք, մեծ հաշվով, թույլ արձագանք են: Կոնկրետ Թուրքիայի դեմ նույն ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կարող են այնպիսի պատժամիջոցներ սահմանել, որ Թուրքիան ծնկի գա: Նույն ԱՄՆ-ի ձեռքում կա Սևրի պայմանագիր, որի վավերացմամբ կկործանի Թուրքիային, բայց դա չի անում, որովհետև Թուրքիան իր թիվ մեկ գործընկերներից մեկն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Գագիկ Համբարյանն այս օրերին արտաքին դաշտում առկա որոշ գործընթացներն ու հայտարարությունները դիտարկում է թատերական ներկայացումների տրամաբանության մեջ: «Մենք պետք է ավելի գլոբալ նայենք տեղի ունեցող գործընթացներին և «փազլը» շատ հեշտությամբ կդասավորվի: Այսինքն, թե ով ինչ նպատակներ ու ինչ շահեր ունի տարածաշրջանում: Եվ եթե որևիցե մեկը երազանքներ ունի, որ ԱՄՆ-ը կամ եվրոպական որևէ երկիր փորձում է ծնկի բերել Թուրքիային, չարաչար սխալվում է:

Երբ Թուրքիայի բռնապետը հայտարարում է, որ չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից, կեղծում է: Իրականում շատ է վախենում ամերիկյան պատժամիջոցներից, որովհետև լավ գիտի դրանց հետևանքները: Մենք պետք է ոչ թե խոսքերին, այլ հստակ գործերին հավատանք»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով ռազմական գործողությունները կանխելու առումով պատշաճ մակարդակով Ռուսաստանին դիմելու անհրաժեշտության մասին: «Թուրքիան իր հարավկովկասյան սատելիտ Ադրբեջանի հետ լկտիացել է, իսկ ԱՄՆին այս պահին ռազմական գործողությունները կանգնեցնելը բացարձակ ձեռնտու չէ, որովհետև կանգնած է թուրք-իսրայելա-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի հետևում:

Նույն Սիրիայից ժամանած ահաբեկիչները, որոնք հիմա ռազմական գործողություններ են վարում մեր դեմ, ժամանակին սերտորեն համագործակցում էին աֆրիկացիների հետ՝ Սիրիայի կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում: Նույն ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ Էրդողանը և իր որդին նավթային գործարքների մեջ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Այս խմբավորման մնացորդ ահաբեկիչները հիմա սերտորեն համագործակցում են Թուրքիայի հետ և Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում կրկին ներգրավված են սիրիական կառավարական բանակի դեմ ռազմական գործողություններում:

Ընդհանուր առմամբ, Թրամփի հայտարարությունն ընդամենը հայտարարություն էր հավատացողների համար: Դա տեղավորվում էր ընդամենը նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որ ԱՄՆ-ում բնակվող հայկական էլեկտորատի ձայների ինչ-որ մաս իրեն անցնի»,-ընդգծեց քաղաքագետը: Նա շեշտեց՝ մեր բանակն ամենամարտունակ բանակներից մեկն է, ինչը հստակ փաստ է. «Բայց չպետք է մոռանանք, որ մեր պաշտպանության ամենակարևոր բաղադրիչներից մեկը նաև մեր դիվանագիտությունը պետք է լիներ: Մեր ռազմավարական գործընկերների, բարեկամ երկրների հետ հարաբերություններով է հիմնականում պայմանավորված այն հանգամանքը, որ թշնամիներն իրենց զուսպ են պահել»:

Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այն շրջանակներին, որոնք, անկախ ամեն ինչից, անգամ այս պահին են փորձում որոշ ներքին օրակարգեր առաջ մղել: «Եթե իշխանության որոշ փայատերեր, առիթից օգտվելով, որ հիմա ռազմական դրություն է, ու ընդդիմադիր դաշտը գերադասում է իրեն շատ զուսպ պահել, սկսում են նախահարձակ լինել ու հաթաթաներով խոսել, ուրեմն դա խոսում է պետական մտածելակերպի բացակայության մասին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ բոլորը պետք է շատ զուսպ լինեն: Գործող իշխանությունը ևս իր բոլոր քայլերի համար պետք է հաշվետու լինի: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նախօրեի ուղիղ եթերը ինձ մոտ մեծ քանակությամբ հարցեր է առաջացել, և ցանկանում եմ, որ մեր երկրի վարչապետը բացատրի դրանք»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի արտադրության և իրացման շուկայում անցկացված վերահսկողության արդյունքների մի մասը«Ես ամաչում էի «ոչ» ասել, ինձ վնասելով գնում էի այնտեղ, ուր չէի ուզում գնալ, հիմա հաճույքով եմ «ոչ» ասում». Մկրտիչ ԱրզումանյանՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խnցել է իսրայելական բեռնատար նավ Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԻրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունըՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Times of Israel«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԿարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըԱյս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանMPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ ԱսրյանԻրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»
Ամենադիտված