Իրանի հարձակողական բրիգադի որոշ ստորաբաժանումներ կտեղակայվեն հյուսիսարևմտյան սահմաններին
ԱշխարհԻրանի բանակի ցամաքային ուժերի հյուիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն հայտնել է, որ բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումներ տեղակայվելու են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Նա ընդգծել է, որ բանակը խստորեն պայքարելու է Իրանի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ: «Մեր թշնամիները թող իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն իրականացնեն, ձեռքները կկտրենք», նշել է Հաջիլուն:
Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info