Մեղադրանք է ավելացվել Վարուժան Ավետիսյանին
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանը նշեց, որ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ պատանդ վերցնելու մեղադրանքներին է միացվել նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ Վարուժանի դեմ առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 24-ի գործը նախաքննության փուլում էր, քննչական գործողություններ չեն կատարվել:
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը կալանքի տակ է:
«Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):