Սուրիկ Խաչատրյանը` որդու մասնակցությամբ դանակահարության մասին /թարմացված
Հասարակություն«Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Մամուլում լուրեր տարածվեցին, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը և հավաստիացրեց, որ իր որդուն ոչ մի կապ չունի նման միջադեպի հետ: Սուրիկ Խաչատրյանը չհերքեց սակայն, որ իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմներ են և վաղուց են ճանաչում իրար: